ԼՈՒՐԵՐ
Գրքի շնորհանդես խորհրդարանում
21 նոյեմբերի 2014

Նոյեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի «Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը:

Հեղինակի խոսքերով, մենագրությամբ առաջին անգամ փորձ է արվում գիտականորեն ներկայացնել հայկական երկու անկախ հանրապետությունների՝ Հայաստանի երրորդ հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտի ձեռքբերումները, բացթողումներն ու թերությունները:

Շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ, ԱրՊՀ և ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ:

ԼՈՒՐԵՐ