ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
17 նոյեմբերի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների  և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են համապատասխան հաղորդումներ՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ:  

Օրենսդիրներն անդրադարձել են նաև 2015թ. պետական բյուջեի քննարկման ընթացակարգին և խորհրդարանական գործունեությանն առնչվող այլ հարցերի:

ԼՈՒՐԵՐ