ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստ
04 նոյեմբերի 2014

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) անդրանիկ նիստը։

Ողջունելով նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը։

Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորանքի ուղերձ է հղել ու արդյունավետ գործունեություն մաղթել  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։

Այնուհետև տեղի է ունեցել ԵԽ անդամների  երդման արարողությունը:

Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկված են  ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների և ինքնաառաջադրման կարգով ընտրված ներկայացուցիչներ, ընդհանուր թվով  33 երիտասարդ՝  ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմին համանման։

Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների ձևավորումը ևս կատարվել է ԱԺ-ում գործող յոթ  մշտական հանձնաժողովների նմանությամբ: Ժամանակավոր  կարգի համաձայն, երիտխորհրդարանի նախագահ է հաստատվել հանձնաժողովների նախագահներից Սևակ Հակոբյանը: 

ԼՈՒՐԵՐ