ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
02 նոյեմբերի 2014

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը:

Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը: 

Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անց է կացրել իր արտագնա հերթական նիստը:

ԼՈՒՐԵՐ