17 հոկտեմբերի 2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի հետ կապված հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։
Օրվա երկրոդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերին:
Այսքանով եզրափակվել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ Բելգիայի Թագավորություն կատարած այցելության ծրագիրը։