ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին
11 հոկտեմբերի 2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը:

ԼՈՒՐԵՐ