ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ
10 հոկտեմբերի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ՝  հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների ճանաչողական այցելությունն Արցախ, որը կօգնի  ապագա դիվագետներին լիարժեք պատկերացում կազմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:  

Աշոտ Ղուլյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր իշխանության գործունեությունը, պետականաշինության գործընթացի և խորհրդարանական դիվանագիտության հետ կապված խնդիրներն ու պատասխանել  նրանց հուզող  հարցերին:  

 

ԼՈՒՐԵՐ