ԼՈՒՐԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ Ազգային ժողովում
08 հոկտեմբերի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ:

Խորհրդարանի նախագահի կողմից տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին:

 

ԼՈՒՐԵՐ