ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը
04 հոկտեմբերի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծել Ֆրանսիայի ու Արցախի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության կարևորությունը:

Կողմերը կարևորել են Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս ու Արցախի Շուշի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը  մշակույթի, կրթության ոլորտներում:  

Հանդիպմանը մասնակցում էին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 

ԼՈՒՐԵՐ