ԼՈՒՐԵՐ
Ֆրանսիացի սենատոր Կալտենբախի հանդիպումն Արցախի խորհրադարանում
24 սեպտեմբերի 2014

   ԼՂՀ ԱԺ փոխնախագահ  Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին:

   Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը:

   Այնուհետև Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: 

   Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, որ Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է, և ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի: Ֆրանսիացի խորհրդարանականը տեսանելի է համարել ձեռքբերումները ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ և ընդգծել, որ Ադրբեջանը կարող է օգուտ քաղել ԼՂՀ  օրինակից:

ԼՈՒՐԵՐ