21 սեպտեմբերի 2014
21 սեպտեմբերի 2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ՀՀ Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունն Արցախ էր այցելել Լոռի-Մարտակերտ համագործակցության ծրագրի շրջանակներում։
Խորհրդարանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին շնորհավորել է համազգային տոնի՝ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել Հայաստանի Հանրապետության մարզերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների միջև բարեկամական կապերի ամրապնդումը։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Մարտակերտի շրջանի հետ համագործակցության ուղղությունները և հետագա ծրագրերը ու նշել, որ այս անգամ պատվիրակության հետ Արցախ են ժամանել մի քանի տասնյակ ազատամարտիկներ:
Հանդիպմանը մասնակցում էր Լոռու մարզի պատվիրակության ամենամյա այցերի գլխավոր աջակից «Բեյզ մեթըլզ» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը: