ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը
19 սեպտեմբերի 2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։

         Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով  արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։

         Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։

         Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների կողմից բարձրացված հարցերին։

ԼՈՒՐԵՐ