ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը
18 սեպտեմբերի 2014

Ս.թ. սեպտեմբերի 12-ին Բասկերի երկրի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունք է ճանաչվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բարձր է գնահատում Բասկերի երկրի օրենսդիր մարմնի հավասարակշռված դիրքորոշումը, երախտագիտություն հայտնում բանաձեւի հեղինակներին եւ բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել նման արդարացի որոշմանը:

Արցախի եւ Բասկերի երկրի խորհրդարանների միջեւ  համագործակցության հիմքը դրված է, եւ մենք լիահույս ենք, որ առաջիկայում այն ունենալու է համակողմանի եւ փոխշահավետ քայլերով արտահայտվող նոր դրսեւորումներ:

 

ք. Ստեփանակերտ

18 սեպտեմբերի, 2014թ.

ԼՈՒՐԵՐ