ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է լեհ սենատոր Լուկաշ Աբգարովիչի գլխավորած պատվիրակությանը
17 սեպտեմբերի 2014

   ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը:

   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահն ընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու կարևորությունը:

  Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը:

   Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ