ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանական լսումներ
17 սեպտեմբերի 2014

   Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի  ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:

   Խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը և Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

   ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական և  ՏԻՄ  ընտրությունների հետ կապված հարցերին։

 Լսվել են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկություններն ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի շարք հարցերի շուրջ:

  Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ նախագահը, ԱԺ պատգամավորներ:

   Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝  ԼՂՀ ԱԺ նախագահ    Աշոտ Ղուլյանը կարևորել է նման քննարկումները, ինչը  թույլ կտա քաղաքական համաձայնության պայմաններում ընդունել ընտրական  նոր օրենսգիրքը, որը կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:

ԼՈՒՐԵՐ