16 սեպտեմբերի 2014
16 սեպտեմբերի 2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգի և ԼՂՀ ընտրական օրենսգրքի նախագծի թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպման հետ կապված հարցեր: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ:
Խորհրդարանի նախագահի կողմից տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին: