ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին
11 սեպտեմբերի 2014
11 սեպտեմբերի 2014
Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխնախագահ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման և հետագա համագործակցության հարցերը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին՝ Արցախում աթլետիկայի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար: