10 սեպտեմբերի 2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի 2014թ. սեպտեմբերի 5-ի կարգադրության հիման վրա ԱԺ-ին կից ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական-հասարակական մարմին է:
Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել ԼՂՀ 18-30 տարեկան քաղաքացիները, ովքեր՝
Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունն Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, չներկայացված կուսակցությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան կազմակերպությունների կողմից իրենց թեկնածությունները ներկայացնելուց հետո:
Դիմումներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-30-ը ներառյալ, youth@nankr.am էլ-փոստով կամ Ստեփանակերտ, Փետրվարի 20, 2 հասցեով/ԱԺ ընդունարան/՝ նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:
Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԼՂՀ ԱԺ՝ 94-36-81 հեռախոսահամարով: