ԼՈՒՐԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում
05 սեպտեմբերի 2014

 Սեպտեմբերի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն՝  խորհրդարանի ղեկավար կազմի և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:    

  Քննարկվել են 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստման հարցերը:

 Խորհրդակցությանը լսվել են  հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող և նախնական քննարկումների փուլն անցած օրենքների նախագծերի վերաբերյալ, ճշտվել լիագումար նիստի հաստատմանն ենթակա օրակարգային հարցերի շրջանակը:

  ԱԺ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ԼՈՒՐԵՐ