ԼՈՒՐԵՐ
ՀՀ և ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
28 օգոստոսի 2014

Օգոստոսի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել  ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Հայաստանի խորհրդարանի նշված հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ երեկ են ժամանել Ստեփանակերտ՝ նախապես այցելելով Արցախի հարավային թևի ԼՂՀ ՊԲ դիրքեր:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի և Հայաստանի խորհրդարանականներին շնորհավորել է այսօր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ընդունված Արցախի անկախության ճանաչման ու նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձևի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը կարևորել է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական կապերի շրջանակներում համապատասխան հանձնաժողովների համագործակցությունը:

ՀՀ և ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներ Կորյուն Նահապետյանն ու Ժաննա Գալստյանը ներկայացրել են ոլորտին վերաբերող օրենսդրական զարգացումներն ու նախատեսվող բարեփոխումները, ապա գործընկերներին մտքերի ազատ փոխանակության կոչ արել:

ԼՈՒՐԵՐ