ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի պատվիրակությանը
25 օգոստոսի 2014

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 25-ին ընդունել է ԵՄՔԱ (YMCA)` «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի ներկայացուցիչներն Արցախ են այցելել ուսումնա-ճանաչողական ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավար Վարդան Համբարձումյանի ներկայացմամբ ճանաչողական այցի նպատակը Արցախն եվրոպական երկրների երիտասարդներին ծանոթացնելն է, հետագա համագործակցության զարգացումը:

Ողջունելով ԵՄՔԱ պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները և հայտնել իր և ԱԺ պատրաստակամությունն՝ աջակցել այս կազմակերպության Արցախում իրականացվող ծրագրերին: Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանի կողմից վերջին ամսում զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության թեմաները:

Հանդիպման ավարտին խոհրդարանի նախագահը պատասխանել է եվրոպացի երիտասարդների հարցերին:

ԼՈՒՐԵՐ