20 օգոստոսի 2014
Օգոստոսի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի կողմից կազմակերպված «Հայրենյաց պաշտպան-2014» ռազմահայրենասիրական ճամբար, որն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում միավորել էր Արցախի տարբեր շրջանների ու մայրաքաղաքի շուրջ 130 երիտասարդի:
Արցախի խորհրդարանի ղեկավարն երիտասարդ ճամբարականների համար հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ԼՂՀ անվտանգության ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում իրականացվող արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին: Իր զեկույցում Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է վերջին շրջանում սահմանային լարվածության, Ադրբեջանի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողությունների ու դրանց հանդեպ միջազգային արձագանքի քաղաքական գնահատականները: Աշոտ Ղուլյանը կարևորել է նաև երիտասարդների մասնակցությունը պետականաշինության և տարբեր հարթակներում Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելու գործընթացին:
Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին: