Հանդիպում ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ
01 օգոստոսի 2014
01 օգոստոսի 2014
Օգոստոսի 1-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Համազգային ուսանողական ֆորում-2014» ծրագրի շրջանակներում 11 երկրներից Արցախ այցելած սփյուռքահայ երիտասարդների հանդիպումը ԼՂՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների՝ Արմեն Սարգսյանի(հանձնաժողովի նախագահ), Վարդգես Բաղրյանի (հանձնաժողովի փոխնախագահ) և Ռոմելա Դադայանի(հանձնաժողովի անդամ) հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության, Արցախի քաղաքական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող խնդիրները և արձանագրված հաջողությունները:
Հանդիպման ավարտին պատգամավորները պատասխանել են երիտասարդների բարձրացրած հարցերին: