ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների
12 հուլիսի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի և Սիրիայի հայ համայնքները։

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես նաև կարևորել է Արցախ այցելող սփյուռքահայ երիտասարդների դերը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ և լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում։

Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները ԼՂՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Արցախի կյանքի տարբեր բնագավառներին:

Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նմանօրինակ ծրագրերին ու երիտասարդական նախաձեռնություններին։

 

ԼՈՒՐԵՐ