Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն:
Պետական գույքի կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):
Հաշվետվությունն ընդգրկում է 2014 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի մարտի 25-ի ՀՕ-17-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր):
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե Ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր Ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ Ծրագիրը» և «Նախորդ Ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր Ծրագրի մասն են՝ վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հետևաբար, մինչև Ծրագրի ընդունումը նախորդ Ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված օբյեկտները համարվում են Ծրագրի մաս:
Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով»:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրի ցանկում առկա ընկերությունների ու կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի ապահովմանը, դրանում չընդգրկված օբյեկտների ընտրության, նախապատրաստման և մասնավորեցման ներկայացմանը, ինչպես նաև սահմանված նպատակներն իրագործելու առումով գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցմանը: Օգտագործվել և հիմնականում կիրառվել են մասնավորեցման այն ձևերը, որոնք յուրաքանչյուր մասնավորեցվող օբյեկտի պարագայում ավելի պահանջված և նպաստավոր են եղել հայտատու սուբյեկտների հետ գործընթացն առավելագույնս փոխշահավետ, պարզեցված և թափանցիկ իրականացնելու համար՝ հիմքում դնելով հնարավորինս մեծածավալ ներդրումների ընդգրկումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 35 000 000 ՀՀ դրամ: Օրենքի դրույթն ապահովելու նպատակով Աշխատակազմը՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակում ծավալած գործունեության ընթացքում արձանագրել է հետևյալ կատարողականը.
- մասնավորեցման գործարքներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 15 538 501 ՀՀ դրամ,
- միևնույն ժամանակ պետական գույքի օտարման, ինչպես նաև նախկինում ու հաշվետու ժամանակահատվածում կնքված առուվաճառքի պայմանագրերով իրականացրած գործարքներից և վճարման ժամանակացույցով սահմանված վճարումներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյուջե մուտքագրվել է 42 476 657 ՀՀ դրամ, որից 42 272 657 ՀՀ դրամն ուղղվել է պետական, իսկ 204 000 ՀՀ դրամը՝ համայնքային բյուջեներ:
Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` մասնավորեցման և օտարման գործարքներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ մուտքագրվել է 57 811 158 ՀՀ դրամ կամ նախատեսված գումարի 165,2 տոկոսը:
Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործարքներից առաջացած 2 028 000 ՀՀ դրամ գումարը, համաձայն գործող օրենսդրության, ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:
Հաշվետու տարվա ընթացքում «Մետաքս կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով 680 000 ՀՀ դրամ վաճառքի գնով մասնավորեցվել է «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից մնացած նախկինում օգտագործված պահեստամասեր և սարքավորումներ:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 15 ընկերություններից մեկը` Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, գտնվում էր դատական կարգով լուծարման ընթացքում:
Մասնավորեցման ներկայացված 14 ընկերությունների մասով հայտեր չեն ներկայացվել: Նշվածներից երեքը պատկանում են էներգետիկայի, յոթը՝ կոմունալ տնտեսության, մեկը՝ ճանապարհաշինության, մեկը՝ շինանյութերի արտադրության, մեկը՝ նյութատեխնիկական մատակարարման և մեկն էլ՝ այլ ոլորտի:
2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են չորս «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 30 485 000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 3 373 314 ՀՀ դրամ կամ գնահատված արժեքի 11,1 տոկոսը, որից 2 684 514 ՀՀ դրամը մուտքագրվել է պետական բյուջե նույն ժամանակահատվածում:
Նշված օբյեկտներից՝
1) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են երկուսը, որոնց գնահատված արժեքը կազմել է 7 260 000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 3 185 200 ՀՀ դրամ կամ գնահատված արժեքի 43,9 տոկոսը.
2) ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են երկուսը, որոնց գնահատված արժեքը կազմել է 23 225 000 ՀՀ դրամ, իսկ զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի կադաստրային արժեքով վաճառքի գինը՝ 188 114 ՀՀ դրամ:
Վերոհիշյալ չորս մասնավորեցման սուբյեկտների հետ կնքված պայմանագրերով սահմանվել են տարաժամկետ վճարման, ինչպես նաև ըստ ժամանակացույցի կատարման հետևյալ պարտավորությունները`
- 84 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցվող գույքի գնահատված արժեքի 275,5 տոկոսը, այդ թվում` 25 000 000 ՀՀ դրամ ներդրում հաշվետու ժամանակաշրջանում,
- 14 աշխատատեղերի ստեղծում:
«Փոքր» և կիսավեր օբյեկտների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի ներկայացված են N 1 աղյուսակում:
2.3. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են ներկայացվել հինգ «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնց ընդհանուր մեկնարկային գինը կազմել է 34 734 100 ՀՀ դրամ: Աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
Դասական աճուրդով օտարման է ներկայացվել նաև մեկ այլ «փոքր» և կիսավեր օբյեկտ, որի մեկնարկային գինը սահմանվել է 1 148 000 ՀՀ դրամ: Տվյալ աճուրդը նույնպես չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
2.4. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Ընկերությունների գույքի կազմից առանձնացված երկու կառուցվածքային միավորներ մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 68 450 380 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 13 294 770 ՀՀ դրամ կամ գնահատված արժեքի 19,4 տոկոսը, որից 7 610 100 ՀՀ դրամը մուտքագրվել է պետական բյուջե հաշվետու ժամանակաշրջանում:
Վերոհիշյալ երկու մասնավորեցման սուբյեկտների հետ կնքված պայմանագրերով սահմանվել են վաճառքի գների տարաժամկետ վճարման, ինչպես նաև ըստ ժամանակացույցի կատարման հետևյալ պարտավորությունները`
- 42 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում կամ գնահատված արժեքի 61,3 տոկոսը,
- 12 աշխատատեղերի ստեղծում:
Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասին տեղեկությունները ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի ներկայացված են N 2 աղյուսակում:
2.5. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 15 ընկերություններից մեկը՝ Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ հաշվետվություններում ընդգրկված` Ասկերանի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային», Մարտակերտի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և Հադրութի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունները գտնվում էին դատական կարգով լուծարման ընթացքում:
2.6. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը հետևողականորեն և անընդհատ վերահսկվում է Աշխատակազմի կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է Աշխատակազմի վերահսկողության ներքո գտնվել 32 մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնցով մասնավորեցման սուբյեկտների ստանձնած ընդհանուր պարտավորությունը կազմել է 3 541 700 000 ՀՀ դրամ ներդրումների և 463 աշխատատեղ սոցիալական երաշխիքների ապահովման մասով:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրեր են կնքվել վեց գնորդների հետ, որոնք պարտավորվել են ձեռք բերված օբյեկտներում ընդհանուր առմամբ կատարել 126 000 000 ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 26 աշխատատեղ:
Միևնույն ժամանակ Աշխատակազմի կողմից պայմանագրային պարտավորություններից սահմանված (կամ դատական) կարգով ազատվել և վերահսկողությունից հանվել են հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածներում պարտավորություններ ստանձնած և ամբողջությամբ կատարած (կամ չկատարած) 12 մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնց հայտարարված ներդրումներն ընդհանուր առմամբ կազմել են 286 200 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 81 աշխատատեղ: Նշված սուբյեկտների կատարողականը արձանագրվել է հետևյալ կերպ.
- ներդրումներ՝ 225 195 800 ՀՀ դրամ,
- սոցիալական երաշխիքներ՝ 36 աշխատատեղ:
Թերակատարումը ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով կազմել է համապատասխանաբար 61 004 200 ՀՀ դրամ և 45 աշխատատեղ, կամ ստանձնածի 21,3 և 55,5 տոկոսը, ինչը պայմանավորված է պարտավորությունները չկատարած սուբյեկտների հետ պայմանագրերի լուծմամբ և մասնավորեցված օբյեկտների նկատմամբ պետության սեփականության իրավունքի վերականգնմամբ:
Հաշվետու տարվա վերջի դրությամբ Աշխատակազմի վերահսկողության ներքո գտնվել է 26 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունը կազմել է 3 349 200 000 ՀՀ դրամ ներդրումների և 404 աշխատատեղ սոցիալական երաշխիքների ապահովման մասով:
Պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած չորս մասնավորեցման սուբյեկտների ստանձնած ընդհանուր ներդրումների չափը կազմել է 101 000 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 20 նոր աշխատատեղ:
Աշխատակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է հետևյալ կատարողականը` ներդրումների մասով` 111 736 400 ՀՀ դրամ, աշխատատեղերի մասով` 20 աշխատատեղ: Գերակատարումը ներդրումների մասով կազմել է 10 736 435 ՀՀ դրամ կամ սահմանվածի 10,6 տոկոսը:
Մասնավորեցման (օտարման) պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները 2014 թվականին մասնակի վաղաժամկետ կատարած երեք գնորդների` ֆիզիկական անձ Արմեն Ծատրյանի, անհատ ձեռնարկատեր «Արմեն Գասպարյանի» և «Երազանք» արտադրական կոոպերատիվի ստանձնած ընդհանուր ներդրումների չափը կազմել է 82 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 18 աշխատատեղ: Աշխատակազմի կողմից արձանագրվել է հետևյալ փաստացի կատարողականը.
- ներդրումների մասով՝ 108 967 650 ՀՀ դրամ, գերակատարումը կազմել է 26 467 650 ՀՀ դրամ կամ սահմանվածի 32,1 տոկոսը,
- աշխատատեղերի մասով՝ վեց աշխատատեղ:
Այսպիսով, պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած, ինչպես նաև դրանք մասնակի վաղաժամկետ կատարած յոթ մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների ամփոփ նկարագիրը հետևյալն է.
Հայտարարված ընդհանուր ներդրումների չափը կազմում է 183 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 38 նոր աշխատատեղ, իսկ արձանագրված կատարողականը` ներդրումների մասով` 220 704 000 ՀՀ դրամ, աշխատատեղերի մասով` 26 աշխատատեղ: Գերակատարումը ներդրումների մասով կազմել է 37 204 000 ՀՀ դրամ կամ ստանձնածի 20,3 տոկոսը: Աշխատատեղերի քանակական տարբերությունը պայմանավորված է գնորդի՝ «Երազանք» արտադրական կոոպերատիվի պայմանագրային պարտավորությունների մասնակի կատարմամբ՝ 12 աշխատատեղերի ստեղծման տարեթիվը սահմանված է 2015 թվականը:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման (օտարման) պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չեն կատարել`
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Գնորդի անվանումը |
Օբյեկտի անվանումը |
Հասցեն |
Սահմանված ներդրումային պարտավորությունը |
Փաստացի կատարողականը |
1. |
8110 |
Ֆիզիկական անձ Անատոլի Բաբայան |
Վարչական շենք |
ԼՂՀ ք. Մարտունի, Ա. Արզումանյան փողոց, N 7 |
10000.0 |
- |
2. |
8087 |
«ԱՄԱՐԱՍ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ |
Նախկին առողջարանային համալիրի կիսավեր շենք |
ԼՂՀ ք. Շուշի, Մոսկովյան փողոց, N 12 |
20000.0 |
- |
3. |
- |
«ՄԱԼՈՒ» ՍՊԸ |
Քարի մշակման արտադրամաս |
ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց. N 32/11 |
7000.0 |
- |
4. |
- |
«ԱՐԶԻ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ |
Շենքեր և շինություններ |
ԼՂՀ ք.Մարտակերտ, Մ. Խորենացու փողոց, N 11բ |
20000.0 |
_ |
|
Ընդամենը՝ |
|
|
57000.0 |
_ |
Նախորդ և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած վեց մասնավորեցման սուբյեկտներից գանձվել է 1 409 210 ՀՀ դրամ տուգանք, որը սահմանված կարգով փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե (արտացոլված է սույն փաստաթղթի «Ընդհանուր դրույթներ» բաժնում նշված պետական բյուջեի ընդհանուր մուտքերում)։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների և «փոքր» օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները ըստ առանձին օբյեկտների ներկայացված են N 3 աղյուսակում:
2.7. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պայմանագրային պարտավորությունները չկատարած (ոչ պատշաճ կատարած) երեք սուբյեկտների` «Հին ընկերներ» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատերեր՝ «Ռոյտման Գալստյանի» ու «Էդվին Ադամյանի» նկատմամբ Աշխատակազմի կողմից հայցադիմումներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնց վերաբերյալ կայացված վճիռների համաձայն՝ նշված սուբյեկտների հետ պայմանագրերը լուծվել և 70 049 300 ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող մասնավորեցված երեք օբյեկտները վերադարձվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Պայմանագրերով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հօգուտ պետական բյուջեի վերոհիշյալ սուբյեկտների նկատմամբ Աշխատակազմի կողմից հաշվարկված և դատարանի վճռով հաստատված տուգանքը` ընդհանուր առմամբ 2 341 000 ՀՀ դրամը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է հարկադիր կատարման:
Աղյուսակ N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը |
Մասնավորեցման ձևը |
Գնահատված արժեքը (այդ թվում՝ հողամասի արժեքը) |
Վաճառքի գինը (այդ թվում՝ հողամասի կադաստրային արժեքը) |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||||
Հայտարարված |
Կատարված փոփոխությունը |
Փաստացի |
Հայտարարված |
Կատարված փոփոխությունը |
Փաստացի |
||||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2014թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2014թ. |
||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
1. |
8110 |
Վարչական շենք, ԼՂՀ ք. Մարտունի, Ա.Արզումանյան փողոց N 7 |
25.12.2013թ. N 926-Ա |
ուղղակի վաճառք |
6000.0 |
2000.0 |
2000.0 |
01.12.2016թ. |
30000.0 |
10000.0 |
- |
- |
3 |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Անատոլի Բաբայան |
2. |
6273 |
Նախկին խանութի կիսավեր շենք, ԼՂՀ Մարտակերտի շրջան, գ. Առաջաձոր |
22.10.2014թ. N 693-Ա |
ուղղակի վաճառք |
1260.0 |
1185.2 |
496.4 |
01.09.2016թ. |
4000.0 |
- |
- |
- |
3 |
- |
- |
- |
ԱՁ «Թեյմուր Առուստամյան» |
3. |
8016 |
Նախկին կոնդենսատորների գործարանի կիսավեր շենք, ԼՂՀ Մարտունու շրջան, ք. Ճարտար
|
03.06.2014թ. N 348-Ա |
ուղղակի անհատույց տրամադրում |
3925.0 |
- |
- |
30.12.2015թ. |
30000.0 |
10000.0 |
11.03.15թ. N 391-Ա որոշումով 2014թ. պարտավորությունը տեղափոխվել է 2015թ. |
- |
6 |
- |
Աշխ.-րի ստեղծման պարտավորությունը հանվել է նույն որոշմամբ |
- |
«Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամ |
4. |
6272 |
Անասնաշենք, ԼՂՀ Քաշաթաղի շրջան, Արտաշավի համայնք |
24.06.2014թ. N 391-Ա |
ուղղակի անհատույց տրամադրում |
19300.0 |
188.1 |
188.1 |
30.12.2016թ. |
20000.0 |
5000.0 |
- |
8045.8 |
2 |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Կարեն Սարգսյան |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
|
30485.0 |
3373.3 |
2684.5 |
|
84000.0 |
25000.0 |
- |
8045.0 |
14 |
|
|
|
|
Աղյուսակ N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը |
Մասնավորեցման ձևը |
Գնահատված արժեքը (այդ թվում՝ հողամասի արժեքը) |
Վաճառքի գինը (այդ թվում՝ հողամասի կադաստրային արժեքը) |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||||
Հայտարարված |
Կատարված փոփոխությունը |
Փաստացի |
Հայտարարված |
Կատարված փոփոխությունը |
Փաստացի |
||||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2014թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2014թ. |
||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
1. |
7061/3 |
Վարչական շենք, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ.Այգեստան |
03.07.2014թ. N 414-Ա |
ուղղակի վաճառք |
750.4 |
630.0 |
630.0 |
01.07.2015թ. |
2000.0 |
1000.0 |
27.12.14թ. N 925-Ա որոշումով 2014թ. պարտավորությունը տեղափոխվել է 2015թ. |
- |
2 |
- |
- |
- |
Անհատ ձեռնարկատեր «Համբարձում Բարսեղյան» |
2. |
9006 |
Վարչական շենք և շինություն, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա N 20/1 |
26.11.2014թ. N 793-Ա |
ուղղակի վաճառք |
67700.0 |
12664.8 |
6980.1 |
30.12.2019թ. |
40000.0 |
- |
- |
- |
10 |
- |
- |
- |
«Շին-Վեր Պլյուս» ՍՊԸ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
|
68450.4 |
13294.8 |
7610.1 |
|
42000.0 |
|
|
|
12 |
|
|
|
|
Աղյուսակ N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԼՐԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԿԱՏԱՐԱԾ (ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԱԾ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
Գնահատված արժեքը (ներառյալ հողամասի արժեքը) |
Վաճառքի գինը (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը) |
Մուծված է պետ. բյուջե |
Գնորդի անվանումը |
Մասնավորեցման ձևը |
Պարտավորությունների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
ԼՂՀ կառավարության որոշումը |
Պայմանագիրը |
|||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ |
|||||||||||||||
1. |
8101 |
Պահեստներ, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան փողոց, 2-րդ փակուղի, N 14/1 |
11000.0 |
1501.4 |
1501.4 |
Ֆիզիկական անձ Արմեն Ծատրյան |
ուղղակի վաճառք |
01.07.2016թ. |
5000.0 |
5856.4 |
- |
- |
N 375-Ա 14.06.2014թ. (փոփոխություն) |
N 1147 12.03.12թ. |
|
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ |
|||||||||||||||
2. |
7009/9 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք N 35/1 |
3310.2 |
1276.2 |
1276.2 |
ԱՁ «Արմեն Գասպարյան» |
ուղղակի վաճառք |
30.12.2015թ. |
- |
- |
6 |
6 |
N 511-Ա 02.08.2013թ. (փոփոխություն) |
N 127-ՈՒՎ 15.10.10թ. |
|
3. |
|
Նախկին կինոթատրոնի շենք և կաթսայատուն, ԼՂՀ ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց |
10660.0 |
2500.0 |
2500.0 |
«Երազանք» ԱԿ |
ուղղակի վաճառք |
01.12.2015թ. |
77500.0 |
103111.2 |
12 |
- |
N 923-Ա 26.12.2013թ. |
N 199 06.02.13թ. |
|
Ընդամենը՝ |
24970.2 |
5277.6 |
5277.6 |
|
82500.0 |
108967.6 |
18 |
6 |
|
||||||
4. |
|
Հողամաս, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Կամո 2-րդ նրբանցք N 5 |
5370.0 |
446.0 |
446.0 |
Ֆիզիկական անձ Ռոբերտ Կարապետյան |
ուղղակի վաճառք |
30.12.2014թ. |
6000.0 |
7272.3 |
- |
- |
N 143-Ա 27.03.2013թ. |
N 203 11.04.13թ. |
|
5. |
|
Նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենք, ԼՂՀ ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փողոց N 5/1 |
11620.0 |
4839.1 |
3839.1 |
ԱՁ «Վադիմ Բեգլարյան» |
ուղղակի վաճառք |
30.12.2014թ. |
15000.0 |
21955.5 |
4 |
4 |
N 161-Ա 02.04.2013թ. |
N 210 06.06.13թ. |
|
6. |
|
Քարի մշակման արտադրամաս, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, երկաթգծի կամրջի մոտ |
22200.0 |
5895.0 |
4235.8 |
«ՄԱԼՈՒ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2014թ. |
22000.0 |
16590.2 |
6 |
6 |
N 431-Ա 21.06.2012թ. |
N 172 18.09.12թ. |
|
7. |
|
Շենք և շինություն, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան փողոց N 14բ |
36800.0 |
11733.5 |
11733.5 |
«ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
01.09.2014թ. |
58000.0 |
65918.4 |
10 |
10 |
N 171-Ա 08.04.2013թ. |
N 217 29.07.13թ. |
|
Ընդամենը՝ |
86650.0 |
47913.6 |
45254.4 |
|
101000.0 |
111736.4 |
20 |
20 |
|
||||||
Ընդհանուրը՝ |
111620.2 |
53191.2 |
50532.0 |
|
183500.0 |
220704.0 |
38 |
26 |
|