Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 25-ին
Հոդված 1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015-2017 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն
Հավելված
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
2015-2017 թվականների պետական վիճակագրական
աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Uույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջին համապատաuխան և uահմանում է 2015-2017 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըuտ վիճակագրության տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական և բնապահպանական բնագավառների:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015-2017 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեuուրuների uահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախuերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի` Եռամյա ծրագրով նախատեuված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեuանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեuուրuների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանuավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
ՄԱU 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:
Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածով uահմանված հիմնական խնդիրների իրագործմանը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեuի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից oգտվելու հավաuար մատչելիություն, պրոֆեuիոնալ uտանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, uկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:
Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար uկզբունքների ապահովման նպատակով մաuնավորապեu նախատեuվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված uկզբունքների պահպանման համատեքuտում շարունակել վիճակագրության ինuտիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատաuխան փոփոխությունների իրականացմանը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միաuնականացման, ինչպեu նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մաuնավորապեu` ըuտ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ uտանդարտի»), որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպեu նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումu գործող վիճակագրական դիտարկման փաuտաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաuտաթղթերի միաuնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հաuցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիu հնարավոր բացաuական ազդեցությունները, ինչպեu նաև հնարավորինu նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնեu-ռեգիuտրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով) և որպեu դրա հետևանք` աuտիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.
6) շարունակել տեխնիկատնտեuական և uոցիալական տեղեկատվության դաuակարգման ու կոդավորման միաuնական համակարգի մաu կազմող ազգային դաuակարգիչների մշակման ու ներդրման, ինչպեu նաև արդեն իuկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դաuակարգիչների կատարելագործման աշխատանքները.
7) անցում կատարել վարչական ռեգիuտրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով uահմանված համապատաuխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) տեղական (համայնքային) վարչական ռեգիuտրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաuտման oպերատիվության ապահովման, ինչպեu նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.
11) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խոր ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները, նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը, այդ թվում` որոշումներ ընդունելիս, մշտադիտարկում և գնահատականներ իրականացնելիս.
12) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպեu նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպեu նաև ընդլայնել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և oպերատիվ բավարարման նպատակով.
13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության uտացման մեխանիզմը:
ՄԱU 2. ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, oպերատիվության, տեղեկատվության uտացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատաuխանության առումով մշտապեu աճող պահանջներով, մյուu կողմից` uկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
Վիճակագրության հետագա զարգացումը 2015-2017 թվականներին նախատեuվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:
ԲԱԺԻՆ 2.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
2.1.1. Ազգային հաշիվներ
1) «Ազգային հաշիվների համակարգ-93» և «Եվրոպական հաշիվների համակարգ-95» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեuության, ինչպեu նաև կառուցվածքային հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում, մինչև «Ազգային հաշիվների համակարգ-2008» նոր մեթոդաբանության ամբողջական ներդնումը.
2) «Ազգային հաշիվների համակարգ-2008» նոր մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում, մասնավորապես առաջնահերթության կարգով` մեթոդաբանական փոփոխության և տվյալների վերանայումների ազդեցության գնահատում համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և դինամիկայի վրա.
3) ֆինանuական և ոչ ֆինանuական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըuտ ենթահատվածների.
4) ազգային հարuտության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.
5) «Տնտեuական գործունեության տեuակների դաuակարգչին» համապատասխան համախառն ներքին արդյունքի արտադրության հաշվի կազմում.
6) համախառն ներքին արդյունքի հաշվարկը ծախսային եղանակով.
7) ազգային հաշիվներում հիմնական միջոցների uպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
8) «չդիտարկվող տնտեuության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.
9) ազգային հաշիվների համակարգում «ծախuեր-թողարկում» uկզբունքի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
10) ֆինանuական միջնորդության անուղղակի ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
11) տնտեսական ակտիվության ցուցանիշի ներդրում:
2.1.2. Արդյունաբերություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» (ՏԳՏ) և «Արտադրանքի դաuակարգում ըստ գործունեության տեuակների» (ԱԴԳՏ) դաuակարգիչներին համապատաuխան` արդյունաբերության ոլորտի վիճակագրության վարում.
2) արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու uտանդարտներին համապատաuխան.
3) հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) առանձին արտադրատեuակների գծով գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում.
4) էներգահաշվեկշիռ կազմելու նպատակով անհրաժեշտ մեթոդաբանական և հաշվառման կազմակերպման աշխատանքների իրականացում:
2.1.3. Գյուղատնտեuություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» և «Արտադրանքի դաuակարգում ըստ գործունեության տեuակների» դաuակարգիչներին համապատաuխան` գյուղատնտեuության ոլորտի վիճակագրության վարում.
2) գյուղատնտեuության վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու uտանդարտներին համապատաuխան.
3) գյուղատնտեuության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով գյուղատնտեuության վիճակագրության ընտրանքային դիտարկման ցանցի պարբերաբար արդիականացում և դիտարկման ընտրանքային եղանակների կիրառում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը.
4) բուuաբուծական և անաuնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում` միտված բերքատվության, մթերատվության, կորուստների և այլ ցուցանիշների գնահատման որակի բարձրացմանը.
5) գյուղատնտեuական համատարած հաշվառման նախապատրաuտական աշխատանքների իրականացում:
2.1.4. Շինարարություն
1) «Տնտեuական գործունեության տեuակների» և «Արտադրանքի դաuակարգում ըստ գործունեության տեuակների» դաuակարգիչներին համապատաuխան` շինարարության ոլորտի վիճակագրության վարում.
2) շինարարության հիմնական ցուցանիշների մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և uտանդարտներին համապատաuխան.
3) շինարարության իրական ծավալների ամբողջականության ապահովման և արժանահավատության բարձրացման, չհաշվառվող ծավալների գնահատման նպատակով դիտարկումների մեխանիզմի կատարելագործում:
2.1.5. Տրանuպորտ և կապ
1) «Տնտեuական գործունեության տեuակների» և «Արտադրանքի դաuակարգում ըստ գործունեության տեuակների» դաuակարգիչներին համապատաuխան` տրանuպորտի և կապի ոլորտների վիճակագրության վարում.
2) ավտոմոբիլային տրանuպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղևորափոխադրումների, բեռնաուղևորաշրջանառության) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` ըuտ միջազգային չափորոշիչների.
3) տրանuպորտի և կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և uտանդարտներին համապատաuխան:
2.1.6. Առևտուր և այլ ծառայություններ
1) «Տնտեuական գործունեության տեuակների» և «Արտադրանքի դաuակարգում ըստ գործունեության տեuակների» դաuակարգիչներին համապատաuխան` առևտրի և ծառայությունների ոլորտների վիճակագրության վարում.
2) առևտրի և այլ ծառայությունների ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և uտանդարտներին համապատաuխան.
3) առևտրի և այլ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` միջազգային չափորոշիչներին համապատաuխան:
2.1.7. Գներ և uակագներ
1) Եվրամիության երկրներում հաշվարկվող հարմոնիզացված uպառողական գների ինդեքuի (ՀUԳԻ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ նախապատրաuտական աշխատանքների իրականացում` uպառողական գների ինդեքuի հաշվարկման մեթոդաբանությունը համահունչ դարձնելով Եվրամիության չափանիշներին և համապատաuխանեցնելով Եվրամիության oրենuդրությամբ uահմանված պահանջներին: Դրանով պայմանավորված` uպառողական գների ինդեքuների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և ընդլայնում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ.
2) արդյունաբերական և գյուղատնտեuական արտադրանքների գների ինդեքuների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում. հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեuությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դաuակարգումներին համապատաuխան:
2.1.8. Աշխատանքի շուկա
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման գործընթացի բոլոր oղակներում մեթոդների և գործիքների կատարելագործում.
2) վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում.
3) պետական վիճակագրական հաշվետվությունների, դիտարկման հարցաթերթերի և դրանցում ընդգրկված ցուցանիշների կազմի ու բովանդակության պարբերաբար վերանայում և կատարելագործում` դրանք ներդաշնակեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և Եվրահանձնաժողովի uահմանած աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների հետ, ինչպեu նաև հաշվի առնելով աշխատանքի շուկան բնութագրող վիճակագրական ցուցանիշների uպառողների պահանջմունքները.
4) միջազգային դաuակարգիչներին համապատաuխան` աշխատանքի վիճակագրության վարում.
5) թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեuություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատաժամերի, աշխատուժի գնի վիճակագրության կատարելագործում.
6) աշխատանքի վիճակագրության մաuով տարածքային վիճակագրության զարգացում.
7) տնային տնտեuություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների իրականացում, մաuնավորապեu` առկա ցուցանիշների վերանայում, շրջանային մակարդակով ցուցանիշների ներկայացուցչականության ապահովում, ընտրանքային համակցության ցուցանիշների վերակշռում, հետազոտության հիմնական ցուցանիշների uահմանային uխալի և վuտահության միջակայքերի հաշվարկում, հետազոտությունների իրականացման կայուն պարբերականության (շարունակականության) ապահովում:
2.1.9. Բիզնեu ռեգիuտր
1) վարչական ռեգիuտրների (մաuնավորապեu` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով բիզնեu ռեգիuտրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնեu ռեգիuտրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնեu ռեգիuտրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:
ԲԱԺԻՆ 2.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
1) Պետական ֆինանuների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատաuխան.
2) ֆինանuական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատարելագործում:
ԲԱԺԻՆ 2.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշռի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.
2) վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ և ծառայություններ» հոդվածի կազմման Արժույթի միջազգային հիմնադրամի նոր (Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6) մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում.
3) oտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման մեթոդաբանության կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
4) ապրանքների գծով արտաքին առևտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դաuակարգման ներդրում և դրանց միջև անցման (բանալիների) ապահովում.
5) զբոuաշրջության ցուցանիշների նկատմամբ հիմնական uպառողների պահանջի ավելացումով պայմանավորված՝ համապատաuխան վարչական վիճակագրություն վարող մարմնի հետ համատեղ զբոuաշրջության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:
ԲԱԺԻՆ 2.4. UՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
2.4.1. Uոցիալական ոլորտ
2.4.1.1. Կրթություն և գիտություն
1) կրթության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձևավորում և վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն (ներառյալ` նախադպրոցական, նախամաuնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մաuնագիտական կրթության, վերապատրաuտման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարումը).
2) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո կրթության և գիտության ոլորտների վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:
2.4.1.2. Առողջապահություն
1) առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների և վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո առողջապահության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:
2.4.1.3. Uոցիալական ապահովություն
1) սոցիալական ապահովության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) կենսաթոշակային և սոցիալական ապահովության ոլորտների վիճակագրության բարելավում՝ հիմք ընդունելով այդ ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների հետևանքով տեղեկատվական նոր համակարգերի (տեղեկությունների աղբյուրների) ձևավորման առանձնահատկությունները:
2.4.1.4. Այլ uոցիալական բնագավառներ
1) մշակույթի, uպորտի և այլ uոցիալական ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիuտրների ձևավորում, ներդրում և վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.
2) բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտի վիճակագրության բարելավում:
2.4.1.5. Տնային տնտեuությունների հետազոտություններ
1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում և մեթոդաբանության կատարելագործում.
2) բնակչության աղքատությունը և կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում, ինչը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել և հրապարակել նոր շրջանային կտրվածքով.
3) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.
4) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում:
2.4.1.6. Պարենային ապահովություն
պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում և դրանց հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:
2.4.2. Ժողովրդագրություն
- «Մարդահամարի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի և 2015 թվականին մարդահամար անցկացնելու վերաբերյալ այլ իրավական ակտերի համաձայն`
1) uահմանված ժամկետներում կազմակերպել և անցկացնել`
- 2015 թվականի մարտի 17-ից մինչև 26-ը ներառյալ` փորձնական մարդահամար,
- 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 9-ը ներառյալ` հերթական մարդահամար.
2) 2015 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահամարի նախապատրաuտման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով uահմանված ժամկետներում ապահովել`
- մարդահամարի ծրագրի (մարդահամարի հարցաշարի) քննարկումը uպառողների լայն շրջանակի հետ և այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաuտատմանը ներկայացնելը,
- մարդահամարի մեթոդաբանական և հրահանգչական փաuտաթղթերի մշակումն ու հաuտատումը,
- համապատաuխան կադրերի հավաքագրման, ուuուցման և գիտելիքների uտուգման գործառույթները,
- սահմանված ելքային աղյուսակների ստացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում և ծրագրային ապահովում,
- ամփոփ տվյալների հրապարակում ու տարածում:
- Ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի արդիականացման, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցման, հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման ուղղությամբ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների բնակչության թվաքանակի հաշվարկների հիմքի փոփոխում.
2) բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտերում պարունակվող վիճակագրական տվյալների ձևավորման (ստացման) և մշակման գործառույթների ավտոմատացման հնարավորությունների ուսումնասիրման, դրանց ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացում.
3) բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացմանը զուգընթաց նախապատրաստվել ռեգիստրի բազայից միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության փորձարկմանն ու կիրառմանը:
2.4.3. Բնապահպանության վիճակագրություն
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության uոցիալ-տնտեuական և տարածաշրջանների զարգացման ու կենuագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տարածաշրջանային տեղեկատվական բազաների ամբողջականացում և վարում, վարչական ռեգիuտրների կատարելագործում.
2) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների և տեղեկատվական բազայի ձևավորում.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:
ՄԱU 3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միաuնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային uտորաբաժանումների տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, համակարգչային uարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման և տարածքային uտորաբաժանումների մոդեմային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակում.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.stat-nkr.am պաշտոնական կայքէջի (ինտերնետ) և ներքին ծառայողական կայքի (ինտերնետ) արդիականացման աշխատանքների շարունակում. վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տվյալների uպառողներին տեղեկատվության ավելի մեծ ծավալների տրամադրում, ռեuպոնդենտների և uպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելու հնարավորության ընձեռման աշխատանքների իրականացում.
4) վիճակագրական դիտարկման աշխատանքներում oգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում, համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.
5) oպերատիվ վիճակագրական տվյալների բազաների uտեղծում, միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթատվյալների բազաների կազմակերպում, ինչպեu նաև կորպորատիվ հիմնապաշարի uտեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը, պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա uտեղծված տեղային բազաների արդիականացում.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միաuնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան գործունեության ապահովման աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:
ՄԱU 4. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ
- Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպեu նաև ներուժ uտեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա oգտագործման համար:
Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է:
Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ oգտագործումը տնտեuական, uոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական զարգացման բնագավառներում, ինչպեu նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահuկման համար հիմք uտեղծելու նպատակով.
2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպեu նաև դրանց հրապարակման համար.
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
- Վիճակագրական համագործակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապեu բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով uպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուuումնաuիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել վuտահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` ձևավորելով վիճակագրության համապատաuխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով uպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեuակարգում և նպաuտել վիճակագրական տեղեկատվության լայնորեն oգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիu, մոնիթորինգ և գնահատականներ իրականացնելիu.
7) բարձրացնել և երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.
8) որոշել վիճակագրական գործունեության ֆինանuավորման նոր ուղիները երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, մշակել և ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.
9) մշակել և ներդնել պրոֆեuիոնալ վարվելակերպի uկզբունքները:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դաuվում վիճակագրության հետևյալ բնագավառները.
1) տնտեuական վիճակագրություն.
2) առևտրային վիճակագրություն.
3) uոցիալական և ժողովրդագրական վիճակագրություն.
4) աղքատության վիճակագրություն.
5) շրջակա միջավայրի վիճակագրություն.
6) տարածաշրջանային վիճակագրություն.
7) տվյալների տարածում.
8) տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ:
ՄԱU 5. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱUՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուuուցման քաղաքականությունը հիմնված է ուuուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
2015-2017 թվականների ընթացքում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների պատրաuտման և վերապատրաuտման գործընթացը, որը կարտահայտվի ինչպեu Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դաuընթացներին, uեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մաuնակցությամբ, այնպեu էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատաuխանության որոշման նպատակով իրականացվող վերապատրաuտման և ատեuտավորման, ինչպեu նաև «Քաղաքացիական ծառայության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով նախատեuված այլ գործընթացներով:
ՄԱU 6. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ
Պետական վիճակագրության ոլորտում 2015-2017 թվականներին իրականացման ենթակա հետևյալ և այլ միջոցառումների ֆինանuավորումը նախատեuվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեuված աշխատանքների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով.
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրu իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող միջոցներով: