Ընդունված է 2014թ. մայիսի 29-ին
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հունիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-19-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2013 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի մարտի 25-ի ՀՕ-17-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր):
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են՝ վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հետևաբար, մինչև Ծրագրի ընդունումը նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված օբյեկտները համարվում են Ծրագրի մաս:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր Ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը և ընկերությունների, «փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացը ավարտին հասցնելուն: Նախապատվությունը տրվել է մասնավորեցման այն սուբյեկտներին, որոնք պարտավորվել են կատարել խոշոր ներդրումներ և ապահովել սոցիալական երաշխիքներ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ մուտքագրվել է 12.925.500 ՀՀ դրամ, որից 10.985.500 ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե, իսկ 1.940.000 ՀՀ դրամ՝ համայնքային բյուջեներ:
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստոմատոլոգիա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքից «Դենտեքս-դենտալ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արցախի մասնաճյուղին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են նախկինում օգտագործված հիմնական միջոցներ և փոքրարժեք ու արագամաշ առարկաներ, որոնց վաճառքի գինը կազմել է 564.400 ՀՀ դրամ:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 18 ընկերություններից մասնավորեցման էր ներկայացված 14-ը, որոնցից ոչ մեկը չի մասնավորեցվել: Մնացած չորս ընկերություններից երկուսը մասնավորեցվել էր հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարիների ընթացքում, իսկ հաշվետու տարում մեկը լուծարվել և մեկն էլ գտնվում էր լուծարման փուլում:
Մասնավորեցման ներկայացված ընկերություններից երեքը պատկանում են էներգետիկայի, յոթը՝ կոմունալ տնտեսության, մեկը՝ ճանապարհաշինության, մեկը՝ շինանյութերի արտադրության և երկուսը՝ այլ ոլորտների:
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են երեք «փոքր» կիսավեր օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 19.750.000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 2.323.000 ՀՀ դրամ:
Նշված օբյեկտներից՝
- ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են երկուսը, որոնց գնահատված արժեքը կազմել է 6.550.000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 1.473.000 ՀՀ դրամ,
- ուղղակի անհատույց (բացառությամբ զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի) տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկը, որի գնահատված արժեքը կազմել է 13.200.000 ՀՀ դրամ, իսկ հողատարածքի դիմաց վճարումը` 850.000 ՀՀ դրամ` կադաստրային արժեքով:
Հաշվետու ժամանակաշրջանում «փոքր» կիսավեր օբյեկտների մասնավորեցման գործարքներից տարաժամկետ վճարումների կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1.923.000 ՀՀ դրամ:
Ներդրումային պարտավորություններ ստանձնած թվով երկու գնորդներ՝ «Իսաբուլաղ» և «Պատուհան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները պարտավորվել են մինչև 2015 թվականի վերջը ձեռք բերված օբյեկտներում կատարել 403.500.000 ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 13 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» կիսավեր օբյեկտների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի, ներկայացված են N 1 աղյուսակում:
2.3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում բաց դասական եղանակով աճուրդային վաճառքի են ներկայացվել հինգ «փոքր» կիսավեր օբյեկտներ, որոնց ընդհանուր մեկնարկային գինը կազմել է 34.734.100 ՀՀ դրամ: Հայտարարված թվով երկու աճուրդները չեն կայացել` հայտերի բացակայության պատճառով:
2.4. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 18 ընկերություններից մեկը՝ «Ստոմատոլոգիա» փակ բաժնետիրական ընկերությունը, լուծարվել է: Նախորդ հաշվետվություններում ընդգրկված թվով չորս ընկերությունների լուծարման գործընթացը շարունակվում է:
2.5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից (այսուհետ` Աշխատակազմ):
Հաշվետու ժամանակաշրջանում Աշխատակազմի վերահսկողության ներքո շարունակվել է թվով 30 մասնավորեցման գործերի ընթացքը, որոնցով մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 3.483.300.000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 370 աշխատատեղի ստեղծում:
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ են ստանձնել թվով 2 գնորդ՝ պարտավորվելով կատարել ձեռք բերված օբյեկտներում 403.500.000 ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 13 աշխատատեղ:
Պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած 11 մասնավորեցման սուբյեկտներ ստանձնել են կատարել 180.742.500 ՀՀ դրամի չափով ներդրում և ստեղծել 61 նոր աշխատատեղ:
Աշխատակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է հետևյալ կատարողականը` ներդրումների մասով` 183.060.800 ՀՀ դրամ, աշխատատեղերի մասով` 40 աշխատատեղ: Գերակատարումը ներդրումների մասով կազմել է 2.318.300 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով թերակատարումը ` 21 աշխատատեղ:
Պայմանագրային պարտավորությունները 2013 թվականին վաղաժամկետ կատարած «Հրատ» և «Գլաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 28.000.000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով` 10 աշխատատեղ: Փաստացի արձանագրվել է հետևյալ կատարողականը՝ 37.100.000 ՀՀ դրամ ներդրում և 10 աշխատատեղի ստեղծում:
Պայմանագրային պարտավորությունները չեն կատարել լուծարված «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության արտադրամասի (ծածկագիր` 7009/12) գնորդ, անհատ ձեռնարկատեր Է. Ադամյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում գտնվող շենքերի և շինությունների (ծածկագիր` 3171) գնորդ «Ռաֆո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի 2-րդ փակուղու N 14/1 հասցեում գտնվող շինության (ծածկագիր` 8101) գնորդ, ֆիզիկական անձ Ա. Ծատրյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած թվով 7 մասնավորեցման սուբյեկտներից գանձվել է 2.406.100 ՀՀ դրամ տուգանք, որը սահմանված կարգով փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած թվով երեք սուբյեկտների նկատմամբ Աշխատակազմի կողմից հայցադիմումներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնց վերաբերյալ կայացված վճիռների համաձայն՝ մեկ սուբյեկտի հետ պայմանագիրը լուծվել և 43.100.000 ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող մասնավորեցված օբյեկտը վերադարձվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և բավարարվել է երկու սուբյեկտներից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր առմամբ 4.200.000 ՀՀ դրամ տարաժամկետ վճարներով սահմանված ժամկետանց գումարի, ինչպես նաև 516.500 ՀՀ դրամ տույժի, տուգանքների բռնագանձման պահանջները:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների և «փոքր» օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները` ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ» ԿԻՍԱՎԵՐ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և ամսաթիվը |
Մասնավորեցման ձևը |
Գնահատված արժեքը (այդ թվում` հողամասի արժեքը) |
Վաճառքի գինը (այդ թվում` հողամասի կադաստրային արժեքը) |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
||||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2013թ. |
Ընդա-մենը |
Այդ թվում` 2013թ. |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1. |
6078 |
«Իսայի աղբյուր» տեղամասի կիսավեր շենք, շինություններ |
N795-Ա. 15.10.2013թ. |
ուղղակի անհատույց տրամադրում |
13200.0 |
850.0 |
850.0 |
01.12.2015թ. |
400000.0 |
- |
- |
10 |
- |
- |
«Իսաբու-լաղ» ՍՊԸ |
2. |
6232 |
Պահեստի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Ասկերան, Դանիելյան փողոց |
N573-Ա 24.08.2013թ.
|
ուղղակի վաճառք |
6000.0 |
1383.0 |
983.0 |
01.09.2015թ. |
3500.0 |
- |
- |
3 |
- |
- |
«Պատուհան» ՍՊԸ |
3. |
6271 |
Խանութի կիսավեր շենք,ԼՂՀ, Մարտակերտի շրջան, գ. Հովտաշեն |
N363-Ա 17.06.2013թ.
|
ուղղակի վաճառք |
550.0 |
90.0 |
90.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
ֆիզ.անձ Նաիրա Կաֆյան |
|
|
Ընդամենը` |
|
|
19750.0 |
2323.0 |
1923.0 |
|
403500.0 |
|
|
3 |
|
|
|
Աղյուսակ N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(հազ. ՀՀ դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
Գնահատված արժեքը (ներառյալ` հողամասի արժեքը) |
Վաճառքի գինը (ներառյալ` հողամասի կադաստրային արժեքը) |
Մուծված է պետական բյուջե |
Գնորդի անվանումը |
Մասնավորեցման ձևը |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
ԼՂՀ կառավարության որոշումը |
Պայմանագիրը |
|||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ |
|||||||||||||||
1. |
7009/9 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, N35/1 |
3516.9 |
1276.7 |
1276.7 |
ԱՁ Արմեն Գասպարյան |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
10000.0 |
10806.5 |
10 |
4 |
N 625-Ա 06.10.2010թ |
N127-ՈՒՎ 15.10.10թ. |
|
2. |
7009/11 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, N35/2բ |
11800.5 |
4517.8 |
4517.8 |
«Գլաս Գրուպ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2014թ. |
16000.0 |
16100.0 |
10 |
10 |
N 853-Ա 24.12.2010թ |
N 132-ՈՒՎ 31.01.11թ. |
3. |
7009/12 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, N 35/2գ |
11113.9 |
4385.6 |
4385.6 |
ԱՁ Էդվին Ադամյան |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
16000.0 |
9608.5 |
9 |
- |
N 853-Ա 24.12.2010թ. |
N 134-ՈՒՎ 09.02.11թ. |
4. |
7009/13 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք, N 35/2դ |
11766.8 |
4574.8 |
4574.8 |
«Հրատ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
30000.0 |
51371.3 |
12 |
12 |
N 853-Ա 24.12.2010թ. |
N 131-ՈՒՎ 21.01.11թ. |
5. |
7009/14 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց, 3-րդ նրբանցք,N 35/4 |
8100.0 |
466.0 |
466.0 |
«Հրատ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2014թ. |
12000.0 |
21000.0 |
- |
- |
N 162-Ա 26.03.2012թ. |
N 125-ՈՒՎ 28.08.12թ. |
Ընդամենը |
46.298.1 |
15.220.9 |
15.220.9 |
|
|
|
84.000.0 |
108.886.3 |
41 |
26 |
|
|
«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ |
||||||||||||||
1. |
3171 |
Շենքեր և շինություններ, ԼՂՀ, Մարտունու շրջան, գ. Կարմիր Շուկա |
1306.5 |
1306.5 |
1355.7 |
«Ռաֆո» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
30000.0 |
2.921.0 |
6 |
- |
N 658 30.09.2008թ |
N 984 13.11.08թ. |
2. |
6144 |
Հորթաբուծական համալիր, ԼՂՀ, Ասկերանի շրջան, գ. Աստղաշեն |
9420.7 |
2068.5 |
2068.5 |
ԱՁ Լիլիա Պետրոսյան |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
20000.0 |
21726.5 |
3 |
3 |
N 587-Ա 22.08.2011թ. |
N1138-ՈՒՎ 27.09.08թ. |
3. |
6189 |
Նախկին հրաձգարան, ԼՂՀ, ք. Շուշի, Հախումյան փողոց, N 24 |
9222.7 |
649.8 |
649.8 |
«Վերելք» ՓԲԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
11000.0 |
13701.0 |
3 |
3 |
N 478-Ա 11.07.2011թ. |
N 1133 17.10.11թ. |
4. |
8101 |
Շինություն, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Առաքելյան փողոց, 2-րդ փակուղի, N 14/1 |
11000.0 |
1501.4 |
1501.4 |
ֆիզ. անձ Ա. Ծատրյան |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
5000.0 |
1000.0 |
- |
- |
N 30-Ա 31.01.2012թ |
N 1147 12.03.12թ. |
5. |
8106 |
Դպրոցի կիսավեր շենք, ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, գ. Սպիտակաջուր |
1325.0 |
850.5 |
850.5 |
«Արթ Բիզնես» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ |
27742.5 |
27849.9 |
8 |
8 |
N 352-Ա 30.05.2012թ. |
N 1151 11.07.12թ. |
6. |
8111 |
Պետական սեփականություն հանդիսացող շինություն, ԼՂՀ,, ք. Հադրութ, Անդրանիկի փողոց, 7ա |
2650.0 |
500.0 |
500.0 |
ֆիզ.անձ Ա.Մարտի-րոսյան |
ուղղակի վաճառք |
30.12.2013թ. |
3000.0 |
6976.1 |
- |
- |
N 848-Ա 27.11.2012թ |
N 126-ՈՒՎ 28.12.12թ. |
Ընդամենը |
34.924.9 |
6.876.7 |
6.925.9 |
|
|
|
96.742.5 |
74.174.5 |
20 |
14 |
|
|
||
Ընդհանուրը |
81.223.0 |
22.097.6 |
22.146.8 |
|
|
|
180.742.5 |
183.060.8 |
61 |
40 |
|
|