Կենդանական աշխարհի մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունվել է 2001թ. հոկտեմբերի 1-ին

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստու-թյուն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է:

            Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կենդա-նական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը:

 

ԳԼՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները              

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

            անազատ պայմաններում ապրող կենդանի՝ կենդանական աշխարհի վայրի տեսակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, և որոնց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով.

        անհետացող կենդանական տեսակ՝ հազվագյուտ կենդանական տեսակ, որի առանձնյակ-ների  քանակը ժամանակի ընթացքում շարունակաբար կրճատվում է.

            էկոհամակարգ՝ կենդանի տեսակների (բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների) և դրանց գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականություն.

            կենդանաբանական հավաքածու՝ հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահ-վող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավա-քածուներ.

            կենդանական աշխարհ՝ կենդանիների (անողնաշարավոր և ողնաշարավոր) վայրի տե-սակների ու դրանց համակեցությունների ամբողջականություն.

            կենդանական աշխարհի գենոֆոնդ՝ կենդանական տեսակի (տեսակների) ժառանգակա-նության և դրա դրսևորումների ամբողջականություն.

            կենդանական աշխարհի կադաստր՝ կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռե-ժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշար-ների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.

            կենդանական աշխարհի պաշարներ՝ աշխարհագրական որոշակի տարածքում առկա կենդանական տեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակ.

            կենդանական աշխարհի օբյեկտ՝ կենդանիների վայրի տեսակներ, դրանց արգասիքներ, համակեցություններ, բնակության միջավայրեր, միգրացիայի ուղիներ և բնադրավայրեր.

            կենդանիների միգրացիայի ուղի՝ ցամաքային, օդային, ջրային ուղիներ, որոնցով իրակա-նացվում են կենդանիների կանոնավոր, պարբերական և ոչ պարբերական զանգվածային տեղա-շարժերը՝ պայմանավորված գոյության պայմանների փոփոխությամբ կամ կապված դրանց զար-գացման ցիկլերի հետ.

            կենդանիների պոպուլյացիա՝ աշխարհագրական որոշակի տարածքում նույն կենդանա-կան տեսակի սեռահասակային խմբերի ամբողջականության գոյակցություն.

            կենդանիների տեսակային բազմազանություն՝ աշխարհագրական որոշակի տարածքում կենդանիների տարբեր տեսակների ամբողջականություն.

            կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա՝ կենդանի օրգանիզմների և կենսա-բանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում.

            կիսաազատ պայմաններում ապրող կենդանի՝ կենդանական աշխարհի վայրի տեսակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, և որոնց տեղաշարժերը սահմա-նափակված են որոշակի տարածքով.

            հազվագյուտ կենդանական տեսակ՝ աշխարհագրական որոշակի տարածքում հազվա-դեպ հանդիպող կենդանական տեսակ:

 

Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանությունը, պաշտպանությունը,

                  վերարտադրությունը և օգտագործումը կարգավորող օրենսդրությունը

 

            Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգ-տագործման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը  

Սույն օրենքի նպատակն է՝

            ա) գենոֆոնդի և տեսակային բազմազանության պահպանության, պաշտպանության, բնականոն վերարտադրության ապահովումը.

            բ) կենդանիների բնակության միջավայրի ամբողջականության խախտման կանխումը.

            գ) կենդանական տեսակների և դրանց պոպուլյացիաների ու համակեցությունների ամբող-ջականության պահպանությունը.

            դ) կենդանիների միգրացիայի ուղիների պահպանությունը.

            ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հարաբերությունների կարգա-վորումը.

            զ) կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառներում օգտա-գործողների իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:

 

         Հոդված 4. Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման օբյեկտները

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության օբյեկտներ են բնական միջավայրում, անազատ և կիսաազատ պայմաններում ապրող կենդանի-ների վայրի տեսակները (անողնաշարավոր և ողնաշարավոր), դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, միգրացիայի ուղիները և բնադրավայրերը:

            Կենդանական աշխարհի օգտագործման օբյեկտներ են կենդանիների այն տեսակները և դրանց արգասիքները (միսը, մորթին, ոսկորը, կենսագործունեության արտադրանքը և այլն), որոնք ունեն սննդային, գիտական, դեղագործական, կերային, արդյունաբերական և այլ նշանակություն:

 

 

ԳԼՈՒԽ  2

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ,

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

         Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

                             իրավասությունը

 

             Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

            ա) կենդանական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպա-նության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

            բ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագա-վառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) ներկայացումը Ազգային ժողովի հաստատմանը.

            գ) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության և օգտագործ-ման կարգի սահմանումը.

դ) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման վճարների գանձման կարգի սահմանումը.

ե) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.

զ) կենդանական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանումը.

է) կենդանիների Կարմիր գրքի հաստատումը.

ը) միջազգային համագործակցության իրականացումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորու-թյուններ:

 

Հոդված 6. Լիազորված մարմնի իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) իրավասությունն է՝

ա) պետական ծրագրերի մշակումը.

բ) կենդանական աշխարհի պետական հաշվառման կազմակերպումը և իրականացումը.

գ) կենդանական աշխարհի կադաստրի վարումը.

դ) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպումը և իրականացումը.

ե) կենդանիների Կարմիր գրքի վարման կարգի սահմանումը և դրա վարումը.

զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման լիցենզիաներ տալը.

է) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

ը) կենդանական պաշարների օգտագործման նորմատիվների հաստատումը.

թ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորու-թյուններ:

 

Հոդված 7. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական կառա-վարման տարածքային մարմինների իրավասությունն է՝

ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և իրենց իրավասության սահման-ներում դրանք իրականացնելը.

բ) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգ-տագործման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառա-յությունների գործունեությանն աջակցելը.

գ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պար-կեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ) պահպանությանը և օգտագործմանն աջակցելը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացնելը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորու-թյուններ:

 

 Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգ-տագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքով:

 

ԳԼՈՒԽ  3

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ  

 

Հոդված 9. Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրները  

 

Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են՝

ա) կենդանական աշխարհի վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բա-զայի ստեղծումը.

բ) պետական մոնիտորինգի իրականացումը.

գ) պետական հաշվառման իրականացումը և պետական կադաստրի վարումը.

դ) կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության ձևերի ու մեթոդների մշակումը.

ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ձևերի ու մեթոդների մշակումը.

զ) հազվագյուտ և անհետացող կենդանիների վերարտադրության կազմակերպումը:

 

Հոդված 10. Կենդանական աշխարհի ուսումնասիրության իրականացումը

 

Կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության,  պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կա-տարվում են՝

ա) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է լիազորված  մարմինը.

բ) լիազորված մարմնի համաձայնությամբ՝ կենդանական աշխարհի օբյեկտներն օգտա-գործողների պատվերով:

 

Հոդված 11. Կենդանական աշխարհն ուսումնասիրող  սուբյեկտները

 

Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են՝

ա) գիտահետազոտական հիմնարկները.

բ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.

գ) իրավաբանական անձինք.

դ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:

 

Հոդված 12. Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը

 

Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը նպաստում է կենդանիների բազմազա-նության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը:

Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգերի որակի, ամբողջա-կանության գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգել-ման և վերացման նպատակով:

 

Հոդված 13. Կենդանական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրը

 

Կենդանական աշխարհի պետական հաշվառման և կադաստրի նպատակն է բացահայտել կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:

Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ: Դա կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը

 

Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին: Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտա-գործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:

Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթա-րացման և անհետացման վտանգի տվյալները:

Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է՝ հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:

Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:

Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:

 

Հոդված 15. Կենդանիների քանակի կարգավորումը

 

Բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումները վնաս չպետք է պատճառեն այլ տեսակներին և դրանց ապրելավայրին:

Թվաքանակի կարգավորման ենթակա կենդանիների տեսակները և միջոցառումների անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒ Խ  4

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության

                    խնդիրները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրներն են՝

ա) ապահովել կենդանական աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականու-թյան պահպանությունը.

բ) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը.

գ) կենդանական աշխարհի օբյեկտները տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.

դ) ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.

ե) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների ապօրինի ներմու-ծումը և արտահանումը.

զ) պաշտպանել կենդանական աշխարհի օբյեկտները հիվանդություններից և բնական աղետներից:

 

Հոդված 17. Կենդանական աշխարհի պահպանության իրավական միջոցները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության:

Կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց ապրելավայրերի անվտանգության, ինչպես նաև կենդանիների կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապա-հովելու նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալական և այլ գործունեու- թյունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող

                    օբյեկտների պահպանությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի հազվագյուտ և ան-հետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով՝

ա) կազմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան.

բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համա-պատասխան:

Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանց-ված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար:  Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

 

Հոդված 19. Կենդանական աշխարհի պաշտպանությունը

 

Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է՝

ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակներով օգտագործումը.

բ) պարարտանյութերի և թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը.

գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը.

դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:

 

Հոդված 20. Կենդանաբանական հավաքածուները

 

Գիտական, մշակութային, գեղագիտական արժեք ունեցող կենդանաբանական հավաքա-ծուները (ուսումնական հաստատությունների, թանգարանների, գիտական ինստիտուտների ֆոն-դային և ֆիզիկական անձանց հավաքածուները, կենդանաբանական այգիների կենդանի հավա-քածուները, ինչպես նաև առանձին նմուշները), անկախ սեփականության ձևից, ենթակա են պահպանության:

Կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների պահպանության, հաշվառ-ման, համալրման, առևտրի, ներմուծման և արտահանման կարգը սահմանում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 21. Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների և առանձին նմուշների

                     ներմուծումը, արտահանումը ու կենդանիների վերաբնակեցումը

 

Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումը և դրանց պահումը անազատ պայմաններում կամ վերաբնակեցումը ազատ պայմաններում իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով:

Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը և ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 
 ԳԼՈՒԽ  5

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ  

 

Հոդված 22. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողները

 

Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողներն են ֆիզիկական և իրավաբա-նական անձինք:

 

Հոդված 23. Կենդանական աշխարհի օգտագործման տեսակները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտա-գործվում են՝

ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, հողառաջացում).

բ) արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում).

գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով.

դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:

 

 

Հոդված 24. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական

                     և արդյունագործական նպատակներով

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտա-գործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով վճարովի է:

Օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի տված լիցենզիաների և պայմա-նագրերի հիման վրա:

Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 25. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը

                    սոցիալական նպատակներով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտա-գործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է:

Օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական,

                    գեղագիտական, գիտահետազոտական և կրթական նպատակներով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտա-գործումը բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական և կրթական նպատակներով (բնակավայրից հանելու և չհանելու պայմանով) իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում

                    գրանցված կենդանիների օգտագործումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգ-տագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 28. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի իրավունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտա-գործողն իրավունք ունի՝

ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.

բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրի-նել եկամուտները.

գ) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:

 

Հոդված 29. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի

                    պարտականությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտա-գործողը պարտավոր է՝

ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապա-տասխան.

բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահ- պանությունը.

գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.

դ) կատարել պայմանագրային պարտականությունները.

ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վեր-արտադրության և պաշտպանության նպատակով.

զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ կենդանական աշխարհի օբյեկտ-ների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.

է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճար-ները.

ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.

թ) հատուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության օրենսդրու-թյան խախտման հետևանքով պատճառված վնասը:

 

Հոդված 30. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքի

                    դադարումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտա-գործման իրավունքը դադարում է՝

ա) սույն օրենքի 29-րդ  հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

բ) կենդանական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.

դ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործող ձեռնարկության կամ կազմակեր-պության լուծարման դեպքում.

ե) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքե-րում:

 

Հոդված 31. Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման

                    տնտեսական խթանումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի արդյունավետ պահ-պանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտա-գործողների նկատմամբ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցները՝

ա) բյուջետային հատկացումներ՝ կենդանական աշխարհի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).

բ) բյուջետային հատկացումներ՝ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.

գ) բյուջետային հատկացումներ՝ էկոլոգիապես մաքուր կենդանական հումքի մթերման և կենդանական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ  6

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 32. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման

                    վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի իրավունքները

                    և պարտականությունները

 

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա- նացնող պաշտոնատար անձ է համարվում լիազորված մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը:

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնատար անձն իրավունք ունի՝

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել միջոցառումներ բնապահպանական նորմերի խախտման, տույժերի իրականացման և հասցված վնասի վերականգնման համար.

բ) կրել սահմանված կարգով համազգեստ.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն՝ Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնատար անձը պարտավոր է կենդանական աշխարհի պահպանության, օգտա-գործման և վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայո-ղական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց:

 

ԳԼՈՒԽ  7

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 33. Կենդանական աշխարհի մասին օրենսդրությունը խախտելու

                    համար պատասխանատվությունը

 

Կենդանական աշխարհի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխա-նատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 ԳԼՈՒԽ  8

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ  9

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 35. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                     Ա ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

31 հոկտեմբերի  2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-170