«Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 8-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի,»  բառերից հետո լրացնել «նրա տեղակալի,»  բառերով:

 

Հոդված  2.  Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետը «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «և նրա տեղակալը» բառերով. 

2) 18-րդ կետը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների սկսման օրվանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                  

 

                                          

2015թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն