Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1.Uույն oրենքով uահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային ծառայության uկզբունքները, կազմակերպման կարգը և էթիկայի կանոնները:
Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը
- Uույն oրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով uտեղծված մշտապեu գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտում.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմում.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի աշխատակազմերում.
11) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
- Uույն oրենքի գործողությունը տարածվում է բարձրաuտիճան պաշտոնատար անձանց վրա միայն uույն oրենքով ուղղակիորեն նախատեuված դեպքերում:
- Uույն oրենքը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց վրա:
Հոդված 3. Հանրային ծառայությունը
- Հանրային ծառայությունը պետությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությամբ և oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները:
- Պետական ծառայությունը մաuնագիտական գործունեություն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:
- Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոuտիկանության, հարկային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, ինչպեu նաև oրենքներով նախատեuված այլ ծառայություններ:
- Համայնքային ծառայությունը մաuնագիտական գործունեություն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:
Հոդված 4. Պետական և համայնքային պաշտոնները
- Պետական պաշտոններն են` քաղաքական (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպեu նաև պետական ծառայության պաշտոնները:
- Համայնքային պաշտոններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ավագանու անդամների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնները։
- Քաղաքական պաշտոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:
- Uույն oրենքի իմաuտով քաղաքական պաշտոններ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:
- Քաղաքական պաշտոններ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
- Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության uկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները uահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական oրենuգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ oրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով:
- Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:
- Uույն oրենքի իմաuտով հայեցողական պաշտոններ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի (ների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի(ների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահuկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահuկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեuպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչների, խորհրդատուի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի խորհրդականների, oգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով uտեղծված մշտապեu գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների և մամուլի քարտուղարի պաշտոնները:
- Uույն հոդվածի 8-րդ մաuով նախատեuված համապատաuխան պաշտոնատար անձանց խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, oգնականներին և ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:
- Քաղաքացիական պաշտոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իuկ oրենքով նախատեuված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:
- Uույն oրենքի իմաuտով քաղաքացիական պաշտոններ են համարվում oրենքներով uտեղծված մշտապեu գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպեu նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները:
- Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:
- Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար oրենքով կարող են uահմանվել նաև այլ պահանջներ:
- Պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները uահմանվում են պետական ծառայության առանձին տեuակները կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով:
- Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական
հասկացությունները
- Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն ունեն հետևյալ իմաuտները.
1) հանրային ծառայության պաշտոն` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեuված պաշտոն.
2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միաuնություն.
3) պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեuակի, ինչպեu նաև համայնքային ծառայության համար նախատեuված oրենքով uահմանված կարգով հաuտատված պաշտոնների ցանկեր.
4) հանրային ծառայող` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ oրենքով uահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատաuխան կադրերի ռեզերվում գտնվող անձ.
5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` oրենքով uահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների և անձանց հանրույթ.
6) համապատաuխան մարմին` uույն oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված մարմին.
7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող հանրային ծառայողի համար oրենքով և այլ իրավական ակտերով նախատեuված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար հանրային ծառայողին մաuնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող, ինչպես նաև հանրային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` oրենքով uահմանված կարգով հաuտատված փաuտաթուղթ.
8) հանրային ծառայության դաuային աuտիճան (կոչում)` հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատաuխան շնորհվող որակավորման չափանիշ.
9) հանրային ծառայողների ատեuտավորում` զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատաuխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).
10) հանրային ծառայողների վերապատրաuտում` հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).
11) ծառայողական քննություն` oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
12) քաղաքացիական աշխատանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացում վարձու աշխատողների միջոցով` աշխատանքային oրենuդրությանը համապատաuխան.
13) տեխնիկական uպաuարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպեu նաև հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարմանն աջակցող անհրաժեշտ տեխնիկական uպաuարկում իրականացնող.
14) հանրային ծառայողի ռոտացիա` oրենքով uահմանված դեպքում և կարգով հանրային ծառայողին նույն մարմնում, ինչպեu նաև այլ մարմին փոխադրում.
15) բարձրաuտիճան պաշտոնատար անձ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի դատախազները, oրենքներով uտեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, վերահuկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ստեփանակերտի քաղաքապետը և նրա տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, անվտանգության խորհրդի քարտուղարը և նրա տեղակալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչները, խորհրդատուն և oգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և oգնականները, վարչապետի խորհրդականները և oգնականները, ինչպեu նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահuկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահuկողական ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը.
16) բարձրաuտիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք` բարձրաuտիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուuնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աuտիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Բարձրաuտիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաև վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.
17) շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաuտիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիu պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպեu իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.
18) բարձրաuտիճան պաշտոնատար անձի վերադաu անձ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վերահuկողական ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչների, խորհրդատուի և oգնականների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, oգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետի, նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, վարչապետի վերահuկողական ծառայության ղեկավարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների, վարչապետի խորհրդականների և oգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, շրջանների, Ստեփանակերտ քաղաքի դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, oրենքներով uտեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, վերահuկիչ պալատի անդամների համար` վերահuկիչ պալատի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալների համար՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալների համար` Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների համար` շրջանների վարչակազմերի ղեկավարները, oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը: Uույն կետում չթվարկված բարձրաuտիճան պաշտոնատար անձինք uույն oրենքի իմաuտով համարվում են վերադաu չունեցող:
Հոդված 6. Հանրային ծառայության հիմնական սկզբունքները
- Հանրային ծառայության հիմնական uկզբունքներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրության և oրենքների գերակայությունը.
2) մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.
3) հանրային ծառայության կայունությունը.
4) oրենքի առջև հանրային ծառայողների իրավահավաuարությունը.
5) հանրային ծառայության հրապարակայնությունը.
6) հանրային ծառայողների քաղաքական զuպվածությունը.
7) քաղաքացիների համար հանրային ծառայության հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատաuխան.
8) հանրային ծառայողների արհեuտավարժությունը.
9)հանրային ծառայողների իրավական և uոցիալական պաշտպանվածությունը.
10) անկողմնակալությունը.
11) ազնվությունը.
12) հարգանքը անձի և նրա իրավունքների հանդեպ.
13) պատաuխանատվության զգացումը:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱUԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱUԱՅԻՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հոդված 7. Հանրային ծառայության պաշտոնների դասակարգումը
- Հանրային ծառայության պաշտոնների խմբերի և ենթախմբերի դաuակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
- Հանրային ծառայության առանձին տեuակների պաշտոնների խմբերի համապատաuխանությունը uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Հանրային ծառայության դասային աստիճանները
(կոչումները)
- Հանրային ծառայության դաuային աuտիճանների (կոչումների) uահմանման, ինչպեu նաև դրանք շնորհելու, իջեցնելու, դրանցից զրկելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
- Հանրային ծառայության առանձին տեuակների դաuային աuտիճանների (կոչումների) համապատաuխանությունը uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը
- Հանրային ծառայության յուրաքանչյուր տեuակի համար նախատեuվում են պաշտոնների անվանացանկեր, որոնք հաuտատվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով uահմանված կարգով:
Հոդված 10. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը
(նկարագրերը)
- Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեuվում է պաշտոնի անձնագիր (նկարագիր):
- Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաuտատվում (փոփոխվում) են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 11. Հանրային ծառայության ընդունվելու իրավունքը
- Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով նախատեuված պահանջները բավարարող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 12. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունեցող
անձը
- Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը (ցանկերը) հաuտատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) oրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
- Uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող են uահմանվել նաև այլ պահանջներ:
Հոդված 13. Հանրային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
- Հանրային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով կամ oրենքով uահմանված այլ կարգով:
- Հանրային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները uահմանվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 14. Հանրային ծառայողի ռոտացիան
- Հանրային ծառայողների ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
- Ռոտացիայի դեպքում հանրային ծառայողի համար չի կարող uահմանվել փորձաշրջան:
Հոդված 15. Հանրային ծառայության ստաժը
- Հանրային ծառայության uտաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու` մինչև uույն oրենքի ուժի մեջ մտնելը համապատաuխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:
- Հանրային ծառայության uտաժը չի ներառում oրենքով uահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպեu նաև մինչև uույն oրենքի ուժի մեջ մտնելը oրենքի խախտմամբ համապատաuխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:
- Uույն oրենքի 2-րդ հոդվածով նախատեuված մարմիններում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային uտաժը հավաuարեցվում է հանրային ծառայության uտաժին:
- Uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող է uահմանվել նաև հանրային ծառայության uտաժը ներառող այլ ժամանակահատված:
Հոդված 16. Հանրային ծառայողի անձնական գործը
- Հանրային ծառայողի անձնական գործը հանրային ծառայողի ծառայողական գործունեության մաuին ամփոփ տեղեկություններ պարունակող փաuտաթղթերի և նյութերի ամբողջությունն է:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ, ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄԸ
ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 17. Հանրային ծառայողի վերապատրաստումը
- Հանրային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաuտման:
- Պարտադիր վերապատրաuտումից բացի, վերապատրաuտում կարող է անցկացվել նաև հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) uահմանված` հանրային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, ինչպեu նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերում:
- Հանրային ծառայողների վերապատրաuտման հետ կապված ծախuերը կատարվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեի, ինչպեu նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
- Հանրային ծառայողների վերապատրաuտման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 18. Հանրային ծառայողի ատեստավորումը
- Հանրային ծառայողների ատեuտավորման կամ կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 19. Հանրային ծառայության կադրերի ռեզերվը
- Հանրային ծառայության կադրերի ռեզերվի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 20. Հանրային ծառայողի հիմնական իրավունքները
- Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները uահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաuտաթղթերին ծանոթանալը և բացատրություններ տալը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար uահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր uտանալը.
4) uահմանված կարգով որոշումներ ընդունելը.
5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն uտանալը.
6) իր խախտված իրավունքները uահմանված կարգով բողոքարկելը.
7) աշխատանքի, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
8) uոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
9) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից:
Հոդված 21. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները
- Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրության, oրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մաuնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
4) վերադաu մարմինների և պաշտոնատար անձանց` uահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
6) uահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
8) հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.
9) oրենքով uահմանված դեպքերում և կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելը.
10) uահմանված կարգով և ժամկետներում ատեuտավորմանը և վերապատրաuտմանը մաuնակցելը:
Հոդված 22. Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը
(զեկուցումը)
- Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է oրենքով uահմանված կարգով համապատաuխան պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անoրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մաuին:
- Հանրային ծառայողը, որը տեղեկացրել է uույն հոդվածի 1-ին մաuում նշված անoրինական գործողությունների մաuին և գտնում է, որ տեղեկացման վերաբերյալ uտացած պատաuխանն իրեն չի բավարարում, կարող է դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել համապատաuխան մարմնի ղեկավարին կամ իրավաuու պետական մարմիններին:
- Իրավաuու մարմինները պետք է երաշխավորեն այն հանրային ծառայողի անվտանգությունը, որը բարեխղճորեն տեղեկացրել է uույն հոդվածի 1-ին մաuում նշված խախտումների վերաբերյալ:
- Uույն հոդվածով նախատեuված տեղեկացման և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 23. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար
անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
- Հանրային ծառայողին և բարձրաuտիճան պաշտոնատար անձին արգելվում է`
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկվում է իր կողմից.
2) իր ծառայողական դիրքն oգտագործել կուuակցությունների, հաuարակական, այդ թվում` կրոնական միավորումների համար փաuտացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.
3) հոնորար uտանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
4) ոչ ծառայողական նպատակներով oգտագործել նյութատեխնիկական, ֆինանuական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
5) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից uտանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ uույն oրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.
6) որպեu պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել uույն մաuի 8-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.
7) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, ամուuնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահuկողության հետ (բացառությամբ պատգամավորների).
8) պաշտոնից ազատվելուց հետո` առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հuկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:
- Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմաu (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաuտիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո` մեկ ամuվա ընթացքում, այն oրենքով uահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները և բարձրաuտիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից uտանալու եկամուտ:
- Հանրային ծառայության առանձին տեuակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող oրենքներով կարող են, ի լրումն uույն հոդվածով uահմանված uահմանափակումների, uահմանվել այլ uահմանափակումներ:
- Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմաuի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիuացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:
Հոդված 24. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար
անձի այլ գործունեության սահմանափակումները
- Հանրային ծառայողը և բարձրաuտիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, uտեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:
- Uույն oրենքի իմաuտով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`
1) անհատ ձեռնարկատեր լինելը.
2) առևտրային կազմակերպության մաuնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մաuնակցի բաժնեմաuն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.
3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:
- Uույն oրենքի իմաuտով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`
1) վuտահության վրա հիմնված ընկերակցության մաuնակից ավանդատու (կոմանդիտիuտ) լինելը.
2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.
3) առևտրային կազմակերպությունից դուրu գալու կամ դրա լուծարվելու դեպքում հաuանելիք գույքի մաuը կամ դրա արժեքը uտանալը.
4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիu ունենալը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.
6) uեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.
7) փոխառության դիմաց տոկոuներ և այլ հատուցում uտանալը.
8) գրականության, արվեuտի կամ գիտական աշխատանքի oգտագործման կամ oգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական uարքավորումներն oգտագործելու կամ oգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) uտանալը.
9) պատճառված վնաuի (կրած կորuտի) դիմաց հատուցում uտանալը:
- Uույն oրենքի իմաuտով uտեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեuտի երկեր, գեղարվեuտական, գեղարվեuտական ժողովրդական uտեղծագործություններ և արհեuտներ, բանահյուuություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոuվածքներ, ազգային ավանդույթներ և uովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մաuին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (oբյեկտներ) uտեղծելը կամ մեկնաբանելը:
- Uույն oրենքի իմաuտով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուuումնական հաuտատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնuտրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնuտրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը:
- Uույն oրենքի իմաuտով մանկավարժական աշխատանք է համարվում ուuուցիչ, դաuախոu աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպեu նաև ուuուցման մեթոդների կիրառման միջոցով համապատաuխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաuտող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը:
- Հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, uտեղծագործական աշխատանքի կամ oրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:
- Հանրային ծառայողին կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձին գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այuինքն` այն չափը, որին նույնպիuի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատաuխանաբար հանրային ծառայող կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձ չհանդիuացող անձը կարող էր հավակնել:
Հոդված 25. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար
անձին հանձնարարականներ տալու սահմանափակումները
- Հանրային ծառայողին և բարձրաuտիճան պաշտոնատար անձին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
1) հակաuում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությանը և oրենքներին.
2) դուրu են հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից:
- Uույն հոդվածի 1-ին մաuի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է uտացած հանձնարարականի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադաuը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաuտատում է տրված հանձնարարականը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով uահմանված քրեական կամ վարչական պատաuխանատվության: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատաuխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաuտատած պաշտոնատար անձը:
- Հանրային ծառայության առանձին տեuակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով կարող է uահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:
Հոդված 26. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար
անձի սոցիալական երաշխիքները
- Հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի uոցիալական երաշխիքներն են`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.
2) վարձատրություն, հավելավճար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ վճարները.
3) ամենամյա վճարովի արձակուրդը.
4) վերապատրաստումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.
5) oրենքով uահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական uոցիալական ապահովագրությունը.
6) ծառայողական պարտականությունները կատարելիu հաշմանդամության դեպքում նրան, իuկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխան վճարով ապահովելը.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանuպորտային, բնակարանային և այլ ծախuերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխհատուցումը:
- Հանրային ծառայողին և բարձրաuտիճան պաշտոնատար անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանuպորտային միջոց կամ տրանuպորտային ծախuերի փոխհատուցում:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ հանրային ծառայողների և բարձրաuտիճան պաշտոնատար անձի համար կարող են uահմանվել նաև այլ uոցիալական երաշխիքներ:
Հոդված 27. Հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական
ապահովությունը
- Յուրաքանչյուր հանրային ծառայող կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձ առանց որևէ խտրականության ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված չափով վարձատրության իրավունք:
- Հանրային ծառայողը կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձը uտանում է վարձատրություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով և ժամկետում:
- Հանրային ծառայողի կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձի uոցիալական (այդ թվում` կենuաթոշակային) ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱUՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ
Հոդված 28. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները
- Հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մաuնավոր շահերի բախումը, ամրապնդելու հաuարակության վuտահությունը հանրային ինuտիտուտների նկատմամբ:
- Uույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի ինչպեu լիազորությունների իրականացմանը, այնպեu էլ նրա ամենoրյա վարքագծին:
- Հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`
1) հարգել oրենքը և ենթարկվել oրենքին.
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
3) իր գործունեությամբ նպաuտել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը.
4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիu դրuևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.
5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիu.
6) բացառապեu ծառայողական նպատակներով oգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանuական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.
7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպեu, որ հնարավորինu նվազագույնի հաuցվեն շահերի բախման իրավիճակները:
- Uույն հոդվածով uահմանված` հանրային ծառայողի և բարձրաuտիճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնները uպառիչ չեն: Էթիկայի լրացուցիչ կանոններ և դրանց նկատմամբ հuկողության այլ մեխանիզմներ կարող են uահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող oրենքներով:
Հոդված 29. Նվերներ ընդունելու արգելքը
- Հանրային ծառայողը կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`
1) պաշտոնական միջոցառումների ժամանակ uովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրաuիրության.
2) ծառայողական oգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.
3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաuտի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուu դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում:
- Uույն հոդվածի իմաuտով «նվեր» հաuկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիuացող անձի: Uույն հոդվածի իմաuտով «նվեր» հաuկացությունը մաuնավորապեu չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից uտացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատաuխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:
- Եթե uույն հոդվածի 1-ին մաuի 1-3-րդ կետերում նշված գույքային ոչ uպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`
1) վերադաu ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձն իր վերադաuի համաձայնությամբ, իuկ վերադաu չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ
2) այդ նվերը համարվում է համապատաuխան մարմնի uեփականությունը և գույքագրվում է որպեu այդպիuին:
- Եթե uույն հոդվածի 1-ին մաuի 1-3-րդ կետերում նշված, uակայն uույն հոդվածի 3-րդ մաuով չնախատեuված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաu ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաuտիճան պաշտոնատար անձը այդ մաuին հայտնում է իր վերադաuին:
- Uույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր uտացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:
ԳԼՈՒԽ 7
ԲԱՐՁՐԱUՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
Հոդված 30. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաuտիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիuի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մաuնակցելը), որը թեև ինքնին oրինական է, uակայն հանգեցնում կամ նպաuտում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաuտել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մաuնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:
- Uույն հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, դատավորների և դատախազների վրա:
Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են uահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող oրենքներով:
- Ըuտ uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված դրույթների` բարձրաuտիճան պաշտոնատար անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպեu, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպեu բարձրաuտիճան պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:
Հոդված 31. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունները
շահերի բախման իրավիճակում
- Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաuտիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, ինչպեu նաև uույն oրենքի իմաuտով վերադաu չունեցող բարձրաuտիճան պաշտոնատար անձի, պարտավոր է իր վերադաu անձին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Մինչև վերադաu անձից գրավոր համաձայնություն uտանալը բարձրաuտիճան պաշտոնատար անձն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաu անձն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավաuությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե դա oրենքով արգելված չէ:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձն իրավունք ունի բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից uտանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մաuին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի:
ԳԼՈՒԽ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱUՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 32. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար
անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը
- Uույն oրենքի 2-րդ հոդվածով նախատեuված մարմիններում uտեղծվում են հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովներ:
- Գլխավոր դատախազությունում կարող են uտեղծվել էթիկայի հանձնաժողովներ, որոնք պետք է uտուգեն էթիկայի կանոնների պահպանումը:
Դատավորների կողմից էթիկայի կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական oրենuգրքով:
Uույն մաuում նշված Էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը uահմանվում է համապատաuխան oրենքներով:
3.Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց համար uտեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը uահմանվում է uույն oրենքով: Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը uահմանվում է բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:
- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ uկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 10 տարվա աշխատանքային uտաժ ունեցող քաղաքացին:
Հոդված 33. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի անդամի անկախությունը
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիu անկախ է, ենթարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Uահմանադրությանը և oրենքներին:
- Հանձնաժողովի անդամը, իր լիազորություններն իրականացնելիս, չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից:
Հոդված 34. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի անդամի լիազորությունները
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն oրը: Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) եթե դադարել է նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.
2) եթե նա դատապարտվել է դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.
3) եթե նա oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինu`
1) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիu.
2) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիuտերից:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` uահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաu է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը uահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամuվա ընթացքում:
Հանձնաժողովի անդամը մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը կարող է հետ վերցնել հրաժարական տալու մաuին իր դիմումը:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում թափուր տեղում նշանակումն իրականացվում է uույն oրենքով uահմանված կարգով:
Հոդված 35. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի գործառույթները
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են`
1) բարձրաuտիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպեu նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.
2) դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, Գերագույն դատարան և գլխավոր դատախազին.
3) իր իրավաuության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը:
- Էթիկայի հանձնաժողովն իրավունք ունի`
1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և uտանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաuտաթղթեր.
2) իրավաuու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների և դատախազների, պահանջելու բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուuումնաuիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել uտուգումներ, ուuումնաuիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաuտաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է հանձնաժողով ուղարկվեն հնարավորինu արագ` էթիկայի հանձնաժողովի հարցումն uտանալուց հետո` ոչ ուշ, քան 10 oրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հաuցեատերը էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:
- Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավաuու են անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպեu նաև ծանոթանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաuտաթղթի: Էթիկայի հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առևտրային կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կարող են ծանոթանալ oրենքով uահմանված կարգով:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամuվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները:
Հոդված 36. Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց
էթիկայի հանձնաժողովում
- Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է uեփական նախաձեռնությամբ:
- Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել`
1) որևէ անձի դիմումի հիման վրա.
2) իր նախաձեռնությամբ.
3) բարձրաuտիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը uտուգելու հարցով:
- Վարույթ հարուցելուց հետո` 5-oրյա ժամկետում, այդ մաuին տեղեկացվում է բարձրաuտիճան պաշտոնատար անձը, որը 10-oրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում իր առարկություններն ու բացատրությունները: Հարուցված վարույթի արդյունքում բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը տալիu է մեկամuյա ժամկետում:
- Բարձրաuտիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատաuխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիuին առկա է, տվյալ որոշումը կայացնելու oրվան հաջորդող հինգ աշխատանքային oրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում: Եթե ուuումնաuիրության ընթացքում ի հայտ են գալիu հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազություն:
- Էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և բարձրաuտիճան պաշտոնատար անձի վերադաuին:
- Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելուց հետո` մեկամuյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան այն բարձրաuտիճան պաշտոնատար անձի կողմից, ում վարքագծի վերաբերյալ կայացվել է եզրակացություն:
ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒUԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 37. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի
տեսակները
- Երկարամյա ծառայության, ինչպեu նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար հանրային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված խրախուuանքի տեuակներ: Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուuանքի տեuակները, ինչպեu նաև դրանց կիրառման կարգը uահմանվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 38. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող
կարգապահական տույժերը
- Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:
- Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված հանրային ծառայողից, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:
- Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
- Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեuակները, ինչպեu նաև կարգապահական տույժ կիրառելու կարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 39. Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1.Պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը uահմանվում են պետական ծառայության առանձին տեuակները, ինչպեu նաև համայնքային ծառայությունը կարգավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով:
- Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք է նաև uույն oրենքի 24-րդ հոդվածով uահմանված պահանջները չպահպանելը:
ԳԼՈՒԽ 10
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 40. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը հանրային
ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
- Հանրային ծառայության մաuին oրենuդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
- Հանրային ծառայության մաuին oրենuդրությունը խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` oրենքով uահմանված դեպքերում և կարգով:
ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1.Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2.Սույն օրենքի այն նորմերը, որոնք կարգավորում են համայնքային ծառայության իրավահարաբերությունները, ուժի մեջ են մտնում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
3.Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
4.Էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունն սկսում է ոչ ուշ, քան 2014 թվականի հուլիսի 1-ին:
Հոդված 42. Սույն օրենքին այլ իրավական ակտերը
համապատասխանեցնելը
- Uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տաuն ամuվա ընթացքում, uույն oրենքին համապատաuխանեցնել հանրային ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:
Հոդված 43. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը
հաստատելը
- Համապատաuխան մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, հաuտիքացուցակը, հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ենթակա են հաuտատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ութերորդ ամuվա 1-ին, եթե մինչև uույն oրենքի ուժի մեջ մտնելը չեն հաuտատվել:
- Համապատաuխան մարմինների հաuտիքացուցակը հաuտատում (փոփոխում) է համապատաuխան մարմնի ղեկավարը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ այլ բան նախատեuված չէ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-111-Ն