Ընդունված է 2015 թվականի
հունիսի 30-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասի «օգոստոսի 10-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով, իսկ «փետրվարի 10-ը» բառերը` «փետրվարի 15-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում`
1) «ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 8.40» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր |
8.00». |
2) «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
6.07». |
3) «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ» բառերը փոխարինել «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների սկսման օրվանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-35-Ն