Ընդունված է 2014թ. հոկտեմբերի 29-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «գործող պետական հիմնարկների» բառերը փոխարինել «գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների» բառերով` համապատասխան հոլովաձևերով, ինչպես նաև «փրկարար» բառը փոխարինել «փրկարարական» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «` ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա.» ենթակետից հանել «, սահմանամերձ» բառը, իսկ նույն ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, սահմանամերձ» բառը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը
- Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:
- Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
- Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:
- Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային ծառայողներին, ընդ որում, հարկային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:
- Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:
- Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:
- Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, սահմանամերձ» բառը.
2) 2-րդ մասի «մասով» բառը փոխարինել «և 3.1-ին մասերով» բառերով, իսկ «դեպքի» բառը՝ «դեպքերի» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Դատախազին և դատախազության քննիչին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:».
4) 4-րդ մասը «սահմանած» բառից հետո լրացնել «դեպքերում,» բառով:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազին և դատախազության քննիչին վճարվում է հավելավճար՝ դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում`
1)1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող) և փրկարարական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում և փրկարարական ծառայությունում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում և փրկարարական ծառայությունում հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».
3) 3-րդ մասում «18-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով» բառերը փոխարինել «18-րդ հոդվածով» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5. Ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «արտադրյալով» բառից հետո լրացնել «, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի N 1 հավելվածով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերով։
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:
- Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի N 1 հավելվածով։».
1)լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»:
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 7-րդ մասի «հուլիսի 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 10-ը» բառերով.
2) 9-րդ մասի «Պետական» բառից առաջ լրացնել «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից» բառերը, իսկ «մեկ» բառից առաջ` «մինչև» բառը:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և փրկարարական ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:
- Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:
- Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:
- Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:»:
Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հանրագումարը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հանրագումարի չափը ցածր է, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հանրագումարի չափը, և այս դեպքում սույն մասի համաձայն հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:
Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերով սահմանված դրույթները կգործեն 2015 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 17. Օրենքի N 1 հավելվածում `
1) վերնագրի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ» բառով.
2) «ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ 5.50» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«ՀՀ-ում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ |
4.40»: |
Հոդված 18. Օրենքի հավելված N 2-ում`
1)«ԼՂՀ կառավարության աշխատակազմ» բաժնից հանել հետևյալ տողը.
«ՀՀ-ում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ |
4.40». |
2)«ԼՂՀ դատախազություն» բաժնում` «Ստեփանակերտ քաղաքի ավագ դատախազ» բառերը փոխարինել «Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազ» բառերով.
3)«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմիններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի օգնական |
2.00»: |
Հոդված 19. Օրենքի N 3 և N 4 հավելվածների աղյուսակի 1-ից 11-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«1 |
3 |
Գեներալական կազմ |
6.19 |
6.38 |
6.45 |
6.51 |
6.60 |
6.66 |
6.72 |
|
2 |
4 |
6.01 |
6.19 |
6.38 |
6.45 |
6.51 |
6.60 |
6.66 |
|
|
3 |
5 |
5.83 |
6.01 |
6.19 |
6.38 |
6.45 |
6.51 |
6.60 |
|
|
4 |
39 |
Գնդապետ |
5.82 |
6.00 |
6.18 |
6.37 |
6.44 |
6.50 |
6.56 |
|
5 |
38 |
5.65 |
5.82 |
6.00 |
6.18 |
6.37 |
6.44 |
6.50 |
|
|
6 |
37 |
5.48 |
5.65 |
5.82 |
6.00 |
6.18 |
6.37 |
6.44 |
|
|
7 |
36 |
5.32 |
5.48 |
5.65 |
5.82 |
6.00 |
6.18 |
6.37 |
|
|
8 |
35 |
5.16 |
5.32 |
5.48 |
5.65 |
5.82 |
6.00 |
6.18 |
|
|
9 |
34 |
5.01 |
5.16 |
5.32 |
5.48 |
5.65 |
5.82 |
6.00 |
|
|
10 |
33 |
4.86 |
5.01 |
5.16 |
5.32 |
5.48 |
5.65 |
5.82 |
|
|
11 |
32 |
4.71 |
4.86 |
5.01 |
5.16 |
5.32 |
5.48 |
5.65»: |
Հոդված 20. Օրենքի N 5 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ աղյուսակի 1-ից 11-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«1 |
3 |
Գեներալական կազմ |
5.69 |
5.72 |
5.75 |
5.79 |
5.81 |
5.85 |
5.88 |
|
2 |
4 |
5.66 |
5.69 |
5.72 |
5.75 |
5.79 |
5.81 |
5.85 |
|
|
3 |
5 |
5.62 |
5.66 |
5.69 |
5.72 |
5.75 |
5.79 |
5.81 |
|
|
4 |
39 |
Գնդապետ |
5.59 |
5.63 |
5.66 |
5.69 |
5.72 |
5.76 |
5.79 |
|
5 |
38 |
5.55 |
5.59 |
5.63 |
5.66 |
5.69 |
5.72 |
5.76 |
|
|
6 |
37 |
5.40 |
5.55 |
5.59 |
5.63 |
5.66 |
5.69 |
5.72 |
|
|
7 |
36 |
5.25 |
5.40 |
5.55 |
5.59 |
5.63 |
5.66 |
5.69 |
|
|
8 |
35 |
5.11 |
5.25 |
5.40 |
5.55 |
5.59 |
5.63 |
5.66 |
|
|
9 |
34 |
4.97 |
5.11 |
5.25 |
5.40 |
5.55 |
5.59 |
5.63 |
|
|
10 |
33 |
4.84 |
4.97 |
5.11 |
5.25 |
5.40 |
5.55 |
5.59 |
|
|
11 |
32 |
4.70 |
4.84 |
4.97 |
5.11 |
5.25 |
5.40 |
5.55»: |
Հոդված 21. Օրենքի N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. նոյեմբերի 18
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն
«Հավելված N 6
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
Պետական ծառայություն
Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական, հարկային և հարկադիր կատարման ծառայությունների |
||||||||||||
Մակարդակները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
Կրտսեր պաշտոններ |
Առաջատար պաշտոններ |
Գլխավոր պաշտոններ |
Բարձրագույն պաշտոններ |
|||||||
3-րդ ենթախմբի սանդղակ |
2-րդ ենթախմբի սանդղակ |
1-ին ենթախմբի սանդղակ |
3-րդ ենթախմբի սանդղակ |
2-րդ ենթախմբի սանդղակ |
1-ին ենթախմբի սանդղակ |
3-րդ ենթախմբի սանդղակ |
2-րդ ենթախմբի սանդղակ |
1-ին ենթախմբի սանդղակ |
2-րդ ենթախմբի սանդղակ |
1-ին ենթախմբի սանդղակ |
||
11 |
Աճ չկա |
1.68 |
1.95 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.01 |
6.57 |
7.72 |
10 |
Երեք տարին մեկ |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
5.91 |
6.51 |
7.46 |
9 |
1.58 |
1.84 |
2.14 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
5.85 |
6.45 |
7.22 |
|
8 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.77 |
6.38 |
6.99 |
|
7 |
Երկու տարին մեկ |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.25 |
6.77 |
6 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
6.12 |
6.63 |
|
5 |
1.41 |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
6.01 |
6.57 |
|
4 |
Յուրաքանչյուր տարի |
1.37 |
1.59 |
1.84 |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
5.91 |
6.51 |
3 |
1.33 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
5.85 |
6.45 |
|
2 |
1.29 |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
5.77 |
6.38 |
|
1 |
1.25 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.25 |
Դիվանագիտական ծառայություն
Մակարդակները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կցորդ |
Երրորդ քարտուղար |
Երկրորդ քարտուղար |
Առաջին քարտուղար |
Խորհրդական, բաժնի վարիչ(պետ) |
Վարչության պետ, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալ |
Առանձնացված ստորաբաժանման ղեկավար |
Գլխավոր քարտուղար |
|||
11 |
Աճ չկա |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.01 |
6.57 |
7.72 |
|
10 |
Երեք տարին մեկ |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
5.91 |
6.51 |
7.46 |
|
9 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
5.85 |
6.45 |
7.22 |
||
8 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.77 |
6.38 |
6.99 |
||
7 |
Երկու տարին մեկ |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.25 |
6.77 |
|
6 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
6.12 |
6.63 |
||
5 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
6.01 |
6.57 |
||
4 |
Յուրաքանչյուր տարի |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
5.91 |
6.51 |
|
3 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
5.85 |
6.45 |
||
2 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
5.77 |
6.38 |
||
1 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.25 |
Հարկային ծառայություն
|
|||||||||||
Մակարդակները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետ |
Հարկային տեսչության հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ |
Հարկային տեսչության առաջատար մասնագետ, հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ |
Վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի օպերլիազոր |
Հարկային տեսչության գլխավոր մասնագետ, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ |
Վերադաս հարկային մարմնի քննիչ, վերադաս հարկային մարմնի հետաքննիչ, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ, վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբան, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր |
Հարկային տեսչության բաժնի պետ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ, վերադաս հակային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի խմբի ղեկավար, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբան,վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր |
Հարկային տեսչության պետի տեղակալ, վերադաս հարկային մարմնի բաժնի պետ |
Հարկային մարմնի վարչության պետի տեղակալ, հարկային տեսչության պետ |
Հարկային մարմնի վարչության պետ |
||
11 |
Աճ չկա |
1.68 |
1.95 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.01 |
6.57 |
10 |
Երեք տարին մեկ |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
5.91 |
6.51 |
9 |
1.58 |
1.84 |
2.14 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
5.85 |
6.45 |
|
8 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.77 |
6.38 |
|
7 |
Երկու տարին մեկ |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.25 |
6 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
6.12 |
|
5 |
1.41 |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
6.01 |
|
4 |
Յուրաքանչյուր տարի |
1.37 |
1.59 |
1.84 |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
5.91 |
3 |
1.33 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
5.85 |
|
2 |
1.29 |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
5.77 |
|
1 |
1.25 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
Հարկադիր կատարման ծառայություն
|
|||||||||
Մակարդակները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Տեսուչ |
Հարկադիր |
Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու |
Գլխավոր |
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ |
Տարածքային բաժնի պետ |
Կենտրոնական մարմնի |
|||
11 |
Աճ չկա |
2.28 |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.01 |
|
10 |
Երեք տարին մեկ |
2.21 |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
5.91 |
|
9 |
2.14 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
5.85 |
||
8 |
2.08 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.77 |
||
7 |
Երկու տարին մեկ |
2.02 |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
|
6 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
||
5 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
||
4 |
Յուրաքանչյուր տարի |
1.84 |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
|
3 |
1.79 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
||
2 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
||
1 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70 |
»: |