Ընդունված է 2013թ. մայիսի 30-ին
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
14 հունիսի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի 9-րդ հոդվածի:
Հաշվետվությունն ընդգրկում է 2012 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի մարտի 25-ի ՀՕ-17-Ն օրենքը:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են` վերջինիս ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար, մինչև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ծրագիր) ընդունումը նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված օբյեկտները համարվում են Ծրագրի մաս:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույն ներդրումների իրականացումն ու արտադրողականության և շահութաբերության բարձրացման խթանումը:
Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացը կանոնակարգելու, գնահատված արժեքները շուկայական արժեքներին համադրելի դարձնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականին ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 76 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 340-Ն որոշումը:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական և համայնքային գույքի մասնավորեցումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 44.222.196 դրամ, որից պետական գույքի դիմաց` 25.957.100 դրամ:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` 2012 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 18.265.096 դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի օտարումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 71.658.000 դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացմանը խոչընդոտներ են հանդիսացել մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը ներդրողների համար, ինչը մասամբ պայմանավորված է դրանց կուտակած պարտքերով և գույքի տեխնիկական անբավարար վիճակով:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 25 ընկերություններից 8-ը գտնվում էր լուծարման գործընթացում, որից երկուսում` «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» և «Թիվ 9 համաշինարարական» փակ բաժնետիրական ընկերություններում, լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ մնացած 6 ընկերությունները դեռ գտնվում են լուծարման ընթացքում, որի ավարտը նախատեսվում է 2013 թվականին:
Լուծարման գործընթացին խոչընդոտում են լուծարվող ընկերությունների կուտակած խոշոր պարտքերը, ինչպես նաև գույքի օտարման հետ կապված դժվարությունները` պայմանավորված գույքի տեխնիկական անբավարար վիճակով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:
2.2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 25 ընկերություններից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են երկու ընկերություններ:
«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվել է ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, իսկ Շուշիի նախկին արտադրական կոմբինատի կարի արտադրամասի շենքը մասնավորեցվել է նախօրոք հայտնի հավանական գնորդ «Հին ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Մասնավորեցված ընկերությունների գնորդները պարտավորվել են կատարել 98.000.000 դրամի չափով ներդրում և ստեղծել 24 նոր աշխատատեղ, այդ թվում` 2012 թվականին 27.000.000 դրամի չափով ներդրում` ստեղծելով 6 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում գնորդների կողմից մասնավորեցված գույքի դիմաց վճարվել է 4.140.000 դրամ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և կնքված մասնավորեցման պայմանագրերով գնորդների համար սահմանված տարաժամկետ վճարման կարգով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 2 աղյուսակում:
2.2.2 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 2 կառուցվածքային միավորներ:
Առանձնացված կառուցվածքային միավորներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են նախօրոք հայտնի գնորդներին` համաձայն ներկայացված հայտերի: Հաշվետու ժամանակաշրջանում նրանց կողմից մասնավորեցված գույքի դիմաց վճարվել է 2.332.900 դրամ:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 2 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 43.000.000 դրամի չափով ներդրում և ստեղծել 14 նոր աշխատատեղ, այդ թվում` 2012 թվականին` 19.300.000 դրամի չափով ներդրում՝ ապահովելով 2 աշխատատեղի ստեղծումը:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 3 աղյուսակում:
2.2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է միայն «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության վառելիքի պահեստարանը:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գույքի կազմից առանձնացված և անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված կառուցվածքային միավորների վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 4 աղյուսակում:
2.3. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 6 «փոքր», կիսավեր և այլ օբյեկտներ:
Նեդրումային պարտավորություններ ստանձնած ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 3 օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 47.742.500 դրամի չափով ներդրում և ստեղծել 11 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում` 18.942.500 դրամի չափով ներդրում:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են N 5 և N 6 աղյուսակներում:
2.4. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից (այսուհետ` Աշխատակազմ):
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման պայմանագրերով Աշխատակազմի վերահսկողության ներքո գտնվել է 27 գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Նշված գնորդների կողմից 2012 թվականին նախատեսվում էր իրականացնել 479.700.000 դրամի ներդրումներ, իսկ սոցիալական երաշխիքների մասով՝ ստեղծել 77 աշխատատեղ: Փաստացի գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է 414.227.000 դրամի չափով ներդրում և ստեղծվել 62 նոր աշխատատեղ:
Պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած 8 մասնավորեցման սուբյեկտներ ստանձնել են կատարել 1.206.800.000 դրամի չափով ներդրումներ և ստեղծել 78 նոր աշխատատեղ: Աշխատակազմի կողմից իրականացված դիտարկումների և ստուգումների արդյունքում արձանագրվել է հետևյալ կատարողականը` ներդրումների մասով` 1.125.505.000 դրամ, աշխատատեղերի մասով` 39 աշխատատեղ: Պայմանագրային պարտավորություններն ոչ պատշաճ կատարած մասնավորեցման սուբյեկտներին ներկայացվել է 1.168.100 դրամի չափով տուգանքի վճարման պահանջ: Բացի այդ, մեկ օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և մասնավորեցված օբյեկտը բռնագրավելու հայցով Աշխատակազմը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների ներկայացված են N 7 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հ/հ |
Ծածկա-գիրը |
Ընկերության անվանումը |
Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմնի անվանումը |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը |
Տեղեկություններ ընթացքի մասին |
1. |
7035 |
Մարտակերտի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմ |
N 237 26.08.2003թ. |
Ընթացքի մեջ է |
2. |
7038 |
Հադրութի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմ |
N 237 26.08.2003թ. |
Ընթացքի մեջ է |
3. |
7057 |
«Թիվ 9 համաշինարարական» ՊՓԲԸ |
ԼՂՀ կառավարության աշխատակազմ |
N 235 26.08.2003թ. |
Ավարտված է |
4. |
7110 |
Ասկերանի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմ |
N 237 26.08.2003թ. |
Ընթացքի մեջ է |
5. |
7137 |
Շուշիի «Արտադրաշինարարական և կենցաղային»ՊՁ |
ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմ |
N 18 26.01.2005թ. |
Ընթացքի մեջ է |
6. |
7009 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ |
ԼՂՀ կառավարության աշխատակազմ |
N 641-Ա 13.10.2009թ. |
Ավարտված է |
7. |
7097 |
«Ստոմատոլոգիա» ՓԲԸ |
ԼՂՀ առողջապահության նախարարություն |
N 801-Ն 02.11.2011թ. |
Ընթացքի մեջ է |
8. |
7131 |
Մարտակերտի «Գիտակ» ՊՓԲԸ |
ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմ |
N 958-Ն 27.12.2012թ. |
Ընթացքի մեջ է |
Աղյուսակ N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/հ |
Ծածկագիրը |
Ընկերության անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը |
Գնահատված արժեքը |
Վաճառքի գինը |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
|||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
|||||||||||
1. |
7011* |
«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ, ԼՂՀ,ք. Ստեփանակերտ, Առաքելյան փող. N 17 |
N 74-Ա 23.02.2012թ. |
33799.0 |
16400.0 |
1640.0 |
մինչև 30.12.2014թ. |
52000.0 |
20000.0 |
22441.4 |
6/15 |
2/5 |
2/5 |
Աշխ. կոլեկտիվ |
2. |
7105** |
Նախկին արտադրական կոմբինատի կարի արտադրամասի շենք, ԼՂՀ, ք. Շուշի, Բեկոր Աշոտի փող. N 9 |
N 89-Ա 06.03.2012թ. |
55500.0 |
10000.0 |
2500.0 |
մինչև 30.12.2015թ. |
46000.0 |
7000.0 |
|
18 |
4 |
|
«ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
89299.0 |
26400.0 |
4140.0 |
|
98000.0 |
27000.0 |
22441.4 |
24/5 |
6/5 |
2/5 |
|
(հազ. դրամ)
* Ծանոթություն - ընկերությունը 6 աշխատատեղերից բացի պարտավորվել է պատրաստել 15 մասնագետ:
** Ծանոթություն – կատարված ներդրումների և ստեղծված աշխատատեղերի մասով հաշվետվություն չի ներկայացվել:
Աղյուսակ N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/հ |
Ծածկագիրը |
Կառուցվածքային միավորների անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը |
Գնահատված արժեքը |
Վաճառքի գինը |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
|||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
|||||||||||
1. |
7011/2 |
«Արցախփոստ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի շինություն, ԼՂՀ, ք.Հադրութ, Անդրանիկի փող. N 7ա |
N 848-Ա 27.11.2012թ. |
2540.0 |
467.87 |
467.87 |
մինչև 30.12.2013թ. |
3000.0 |
- |
- |
- |
- |
- |
Անհատ ձեռ-նարկատեր Ա. Մարտի-րոսյան |
2. |
7128/2 |
Նախկին երկաթբետոնի արտադրամաս, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Բաղրամյան փող. N 10/1 |
N 89-Ա 06.03.2012թ. |
11300.0 |
1865.0 |
1865.0 |
մինչև 30.12.2014թ. |
40000.0 |
19300.0 |
19782.8 |
14 |
2 |
2 |
«Կովկաս» ՍՊԸ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
13840.0 |
2332.87 |
2332.87 |
|
43000.0 |
19300.0 |
19782.8 |
14 |
2 |
2 |
|
(հազ. դրամ)
Աղյուսակ N 4
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(հազ. դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Ընկերության անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը |
Գնահատված արժեքը |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
|||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
|||||||||
1. |
7009/14 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ վառելիքի պահեստարան, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փող. N 3 նրբանցք N 35/4 |
N 162-Ա 26.03.2012թ. |
5517.0 |
մինչև 30.12.2014թ. |
12000.0 |
- |
- |
- |
- |
- |
«ՀՐԱՏ» ՍՊԸ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
5517.0 |
|
12000.0 |
|
|
|
|
|
|
Աղյուսակ N 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
ՄԱՍԻՆ (ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ)
(հազ. դրամ)
Հ/հ |
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի |
Մասնավորեցված է ընդամենը |
Այդ թվում՝ ըստ մասնավորեցման ձևերի |
||||||
ՈՒղղակի վաճառք |
Աճուրդ |
Անհատույց տրամադրում |
|||||||
Քանակը (հատ) |
Գնահատված արժեքը |
Քանակը (հատ) |
Գնահատված արժեքը |
Քանակը (հատ) |
Գնահատված արժեքը |
Քանակը (հատ) |
Գնահատված արժեքը |
||
1 |
Առևտրի |
1 |
260.0 |
1 |
260.0 |
- |
- |
- |
- |
2 |
Կիսավեր |
2 |
6271.2 |
2 |
6271.2 |
- |
- |
- |
- |
3 |
Այլ |
3 |
2263.4 |
3 |
2263.4 |
- |
- |
- |
- |
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
6 |
8794.6 |
6 |
8794.6 |
- |
- |
- |
- |
Աղյուսակ N 6
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(հազ. դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը |
Մասնավորեցման ձևը |
Գնահատված արժեքը |
Վաճառքի գինը |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
||||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
Ընդամենը |
Այդ թվում` 2012թ. |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
1 |
1251 |
Նախկին խանութի շենք, ԼՂՀ Մարտակերտի շրջան, գ. Ճանկաթաղ |
N 502-Ա 23.07.2012թ. |
ուղղակի վաճառք |
260.0 |
260.0 |
260.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Ս. Մովսեսյան |
2 |
6165 |
Անասնաֆերմայի կիսավեր շենք ու շինություններ, ԼՂՀ, ք. Շուշի, Համահայկական պողոտա N 7/2 |
N 510-Ա 26.07.2012թ. |
ուղղակի վաճառք |
4321.2 |
4321.2 |
621.2 |
մինչև 30.12.2014թ. |
15000.0 |
5200.0 |
7630.0 |
3 |
- |
- |
«ՌԱՆԴԵՎՈՒ» ՍՊԸ |
3 |
6262 |
Տեխսպասարկման կետի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Մարտունի, Մայիսի 9-ի փողոց |
N 89-Ա 06.03.2012թ. |
ուղղակի վաճառք |
1950.0 |
238.7 |
238.7 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Ա. Հարությունյան |
4 |
8101 |
Պետական գույք (պահեստներ), ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Առաքելյան 2-րդ փակուղի N 14/1 |
N 30-Ա 31.01.2012թ. |
ուղղակի վաճառք |
870.0 |
110.0 |
110.0 |
մինչև 30.12.2013թ. |
5000.0 |
1000.0 |
1000.0 |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Ա. Ծատրյան |
5 |
8104 |
Նախկին անասնաբուժական կայանի շենք, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Բերդաշեն |
N 272-Ա 02.05.2012թ. |
ուղղակի վաճառք |
252.0 |
86.7 |
86.7 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Ֆիզիկական անձ Ն. Հարությունյան |
6 |
8106 |
Դպրոցի կիսավեր շենք, ԼՂՀ Քաշաթաղի շրջան, գ. Սպիտակաջուր |
N 352-Ա 30.05.2012թ. |
ուղղակի վաճառք |
1141.4 |
570.7 |
570.7 |
մինչև 30.12.2013թ. |
27742.5 |
12742.5 |
12880.0 |
8 |
- |
- |
«ԱՐԹ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
|
8794.6 |
5587.3 |
1887.3 |
|
47742.5 |
18942.5 |
21510.0 |
11 |
- |
- |
|
Աղյուսակ N 7
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, «ՓՈՔՐ»
ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(հազ. դրամ)
Հ/հ |
Ծածկագիրը |
Օբյեկտի Անվանումը և հասցեն |
Գնահատված արժեքը |
Վաճառքի գինը |
Մուծված է պետ. բյուջե |
Գնորդի անվանումը |
Մասնավորեցման ձևը |
Ներդրումների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
ԼՂՀ կառավարության որոշումը |
Պայմանագիրը |
|||||||||
Հայտարարված |
Փաստացի |
Հայտարարված |
Փաստացի |
|
|
||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|||||||
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ |
|||||||||||||||||||||
1. |
7011/4 |
«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ արտադրամաս, ԼՂՀ ք.Ստեփանակերտ, Առաքելյան փող. N 17 |
59008.0 |
- |
- |
«Արմատ» ՍՊԸ |
անհատույց տրամադր. |
մինչև 30.12.2012թ. |
235000.0 |
360075.0 |
20 |
20 |
N 101-Ա 10.02.2010թ. |
N 123-ՈՒՎ 01.04.10թ. |
|||||||
2. |
7013/4 |
«Մետաքս» ՓԲԸ գույք, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան փող. N 111 |
22063.1 |
- |
- |
«Ջի Էս Մոթորս» ՓԲԸ |
անհատույց տրամադր. |
մինչև 30.12.2012թ. |
235000.0 |
302800.0 |
15 |
6 |
N 513 26.11.2007թ. |
N 66-ԱՏ 25.01.08թ. |
|||||||
3. |
7125/1 |
«Արցախանտառ» ՓԲԸ Հադրութի խոզաբուծական ֆերմայի կիսավեր շենք,ԼՂՀ Հադրութի շրջան, գ. Տող |
700.0 |
700.0 |
700.0 |
Անհատ ձեռնարկատեր Վ. Սահակյան |
ուղղակի վաճառք |
մինչև 30.12.2012թ. |
2000.0 |
3800.0 |
4 |
4 |
N 482 29.11.2005թ. |
N 100-ՈՒՎ 20.04.06թ. |
|||||||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
81771.1 |
700.0 |
700.0 |
|
|
|
472000.0 |
666675.0 |
39 |
30 |
|
|
|||||||
«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ |
|||||||||||||||||||||
1. |
6218 |
Երկհարկանի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Շուշի, Ղազանչեցոց փող. N 58 |
788.3 |
788.3 |
788.3 |
«Դղյակ» ՍՊԸ |
ուղղակի վաճառք |
մինչև 30.12.2012թ. |
112200.0 |
159528.0 |
3 |
4 |
N 124 27.03.2007թ. |
N 936 18.05.07թ. |
|||||||
2. |
8047 |
Մանրածախ առևտրի շենք, ԼՂՀ, ք. Մարտունի, Խաչատրյան փող. |
2382.8 |
1191.4 |
1204.4 |
Ֆ/ա Ա. Բալայան |
ուղղակի վաճառք |
մինչև 30.12.2012թ. |
31600.0 |
31838.4 |
6 |
|
N 910 23.12.2008թ. |
N 995 27.01.09թ. |
|||||||
3. |
8085 |
Ակտիվ հանգստի վայր (սրճարան, սաունա և լողավազան), ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Թումանյան փող. N 63 |
3678.3 |
3678.3 |
3774.3 |
ԱՁ Յուրի Նաջարյան |
ուղղակի վաճառք |
մինչև 30.12.2012թ. |
13000.0 |
13000.0 |
7 |
3 |
N 439-Ա 23.07.2010թ. |
N 1077 18.08.10թ. |
|||||||
4. |
8086 |
Սպայի տան շենք, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ս.Դավթի փող. N 3 |
41017.6 |
- |
- |
«Կինոթատրոն Ռոսիա» ՍՊԸ |
անհատույց տրամադր. |
մինչև 01.05.2012թ. |
428000.0 |
143003.0 |
18 |
- |
N 421-Ա 20.07.2010թ. |
N 1079 26.08.10թ. |
|||||||
5. |
8087 |
Շուշիի նախկին առողջարանային համալիրի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Շուշի, Մոսկովյան փող. N 12 |
34954.8 |
- |
- |
«Ամարաս Ինվեստ» ՍՊԸ |
անհատույց տրամադր. |
մինչև 30.12.2012թ. |
150000.0 |
111461.0 |
5 |
2 |
N 520-Ա 24.08.2010թ. |
N 1085 13.09.10թ. |
|||||||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
82821,8 |
5658.0 |
5767.0 |
|
|
|
734800.0 |
458830,4 |
39 |
9 |
|
|
|||||||
|
|
ԱՄԲՈՂՋԸ` |
164592.9 |
6358.0 |
6467.0 |
|
|
|
1206800.0 |
1125505,4 |
78 |
39 |
|
|