Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային աշխատանքները,» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակումը,» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.
«Հոդված 52.1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը
- Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ կիրառվող պատժատեսակն է, ըստ որի տվյալ անձը երեք ամսից երեք տարի ժամկետով չի կարող նշանակվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի, նրան չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաև կասեցվում է հերթական զինվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը` դրամական բավարարման գումարից մինչև 20 տոկոս պահումով:
- Տվյալ պատժատեսակի կրման կամ դրանից պակաս ժամկետով դատարանը կարող է զինծառայողի համար սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:
- Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն, և կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատությունից զրկելու հետ կապված կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ կապված պատիժ:
- Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում զինծառայողի նկատմամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 65-րդ հոդվածով սահմանված կարգով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու կամ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում դատարանի կողմից զինվորական ծառայության մեջ սահմանափակումը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի դիմաց:»:
Հոդված 4. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 74-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենսգրքի 131-րդ և 173-րդ հոդվածներով, ինչպես նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 136-140-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից:»:
Հոդված 6. Օրենսգրքի 136-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 4-րդ կետի բութի նշանը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
7) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Սույն օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, որը որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաև 12 տարին չլրացած անձը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 137-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝».
2) 2-րդ մասի 4-րդ կետի բութի նշանը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
7) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում` զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 8. Օրենսգրքի 138-րդ, 139-րդ և 140-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 138. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը
- Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:
Հոդված 139. Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ
- Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 136-րդ կամ 137-րդ հոդվածներով կամ 138-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) քսանմեկ տարին լրացած անձի կողմից,
2) մի խումբ անձանց կողմից,
3) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 140. Անառակաբարո գործողությունները
- Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,
3) տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
4) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար,
5) մի խումբ անձանց կողմից,
6) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 9. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 5-րդ մասը «350-րդ,» բառից հետո լրացնել «350.1-ին» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:
Հոդված 11. Օրենսգրքի 328-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:
Հոդված 12. Օրենսգրքի 329-րդ հոդվածի 4-րդ մասը և 330-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:
Հոդված 13. Օրենսգրքի 346-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «կամ պետական պարգևներ» բառերը:
Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 348.1-ին հոդվածով.
«Հոդված 348.1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը
- Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «քաղաքական» բառը:
Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 350.1-ին հոդվածով.
«Հոդված 350.1. Անօրինական միգրացիայի կազմակերպումը
- Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:
Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 356.1-ին հոդվածով.
«Հոդված 356.1. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը
- Դատավորների որակավորման քննության հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
- Մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 18. Օրենսգրքի 363-րդ և 375-րդ հոդվածները «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «կամ վարչական դատավարության» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 382-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».
2) 2-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով,» բառերով.
3) 4-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով,» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասեր.
«6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
- Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
- Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:»:
Հոդված 20. Օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 383. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը
- Պետին (հրամանատարին), ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է պետի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ պետի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ պետի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:
Հոդված 384. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը
- Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:»:
Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 384.1-ին հոդվածով.
«Հոդված 384.1. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը
- Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
- Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) մի խումբ անձանց կողմից,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
4) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով`
պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:»:
Հոդված 22. Օրենսգրքի 385-րդ, 386-րդ և 387-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 385. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում
- Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից,
3) զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,
4) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
Հոդված 386. Զինծառայողին վիրավորանք հասցնելը
- Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հոդված 387. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
- Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:
Հոդված 23. Օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասում «զինծառայողը կարող է ազատվել» բառերը փոխարինել «զինծառայողն ազատվում է» բառերով, իսկ «, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից,» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 24. Օրենսգրքի 389-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 389. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը
- Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն`
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով`
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
- Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասում «զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ» բառերը փոխարինել «զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ» բառերով:
Հոդված 26. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 390.1-ին և 390.2-րդ հոդվածներով.
«Հոդված 390.1. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը
- Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 390.2. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը
- Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Այն զինծառայողը, որն առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է բժշկական ծառայություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 27. Օրենսգրքի 391-րդ և 392-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 391. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Հոդված 392. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը
- Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 28. Օրենսգրքի 393-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ» բառերով.
2) 2-րդ մասի «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով, իսկ «ծանր հետևանքներ» բառերը` «էական վնաս» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:».
4) 3-րդ մասի «հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են» բառերով, իսկ «պատժվում է» բառերը` «պատժվում են» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 394-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով.
2) 2-րդ մասի «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:
Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 394.1-ին հոդվածով.
«Հոդված 394.1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
- Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 31. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 396-րդ հոդվածը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 397-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 397. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը
- Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 34. Օրենսգրքի 398-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները զգալի չափերով, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 35. Օրենսգրքի 399-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով.
2) 2-րդ մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:
Հոդված 36. Օրենսգրքի 400-րդ հոդվածում 1-ին մասի «ստացողի կատարած գործողություններն առաջացրել են» բառերը փոխարինել «դա առաջացրել է» բառերով, իսկ «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերը:
Հոդված 37. Օրենսգրքի 401-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 401. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը
- Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:»:
Հոդված 38. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի «(գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)» բառերը հանել, իսկ «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերը:
Հոդված 39. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ» բառերով:
Հոդված 40. Օրենսգրքի 405-րդ հոդվածը «Պետի» բառից հետո լրացնել «(հրամանատարի)» բառով:
Հոդված 41. Օրենսգրքի N1 հավելվածում`
1) «Չափերը` գրամներով» սյունակի 1-ին և 2-րդ ենթասյունակները «զգալի ...-ից» և «խոշոր ...-ից» բառերից հետո լրացնել «ավելի» բառով.
2) «Թմրամիջոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով.
«42.1. |
դիհիդրոէտորֆին |
0.0001-0.005 |
0.0005-0.1 |
0.1». |
3) «Թմրամիջոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 162-276-րդ կետերով.
«162. |
ACBM-018 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
163. |
ACBM(N)-018 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
164. |
ACBM-2201 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
165. |
ACBM(N)-2201 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
166. |
AM-1220 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
167. |
AM-1248 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
168. |
АМ-2201 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
169. |
AM-2233 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
170. |
АМ-694 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
171. |
СР 55, 940 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
172. |
СР-47,497 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
173. |
(СР 47,497)-С6 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
174. |
(СР 47,497)-С9 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
175. |
(СР 47,497)-С8 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
176. |
HU-210 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
177. |
HU-308 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
178. |
JWH-007 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
179. |
JWH-015 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
180. |
JWH-018 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
181. |
JWH-019 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
182. |
JWH-073 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
183. |
JWH-081 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
184. |
JWH-098 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
185. |
JWH-116 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
186. |
JWH-122 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
187. |
JWH-122-F |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
188. |
JWH-149 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
189. |
JWH-175 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
190. |
JWH-176 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
191. |
JWH-182 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
192. |
JWH-184 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
193. |
JWH-185 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
194. |
JWH-192 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
195. |
JWH-194 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
196. |
JWH-195 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
197. |
JWH-196 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
198. |
JWH-197 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
199. |
JWH-198 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
200. |
JWH-199 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
201. |
JWH-200 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
202. |
JWH-203 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
203. |
JWH-206 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
204. |
JWH-210 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
205. |
JWH-234 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
206. |
JWH-237 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
207. |
JWH-250 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
208. |
JWH-251 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
209. |
JWH-307 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
210. |
JWH-370 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
211. |
2С-Е |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
212. |
2С-I |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
213. |
2C-T-2 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
214. |
2C-T-7 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
215. |
RCS-4 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
216. |
AD-2201 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
217. |
Ադամանտիլ(1-պենտիլ-ինդոլ-3-իլ) մեթանոն |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
218. |
(1-հեպտիլ-1Н-ինդոլ-3-իլ)(2,2,3,3-էտրամեթիլցիկլոպրոպիլ)մեթանոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից, ընդհանուր զանգվածով) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
219. |
RCS-4-ortho |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
220. |
A-836,339 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
221. |
(1-(2-մորֆոլինոէթիլ)-1Н-ինդոլ-3-իլ)(2,2,3,3-տետրամեթիլցիկլոպրոպիլ)մեթանոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից, ընդհանուր զանգվածով) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
222. |
(1-պենտիլ-1Н-ինդոլ-3-իլ)(2,2,3,3-էտրամեթիլցիկլոպրոպիլ) մեթանոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից, ընդհանուր զանգվածով) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
223. |
Պրավադոլին |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
224. |
(1-(5-ֆտորոպենտիլ)-1Н-ինդոլ-3-իլ)(2,2,3,3-տետրամեթիլցիկլոպրոպիլ) մեթանոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից, ընդհանուր զանգվածով) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
225. |
СВ-13 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
226. |
TFMPP |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
227. |
Պիրովալերոն |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
228. |
МРВР |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
229. |
МРРР |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
230. |
МРНР |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
231. |
МАВР (Բուֆերոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
232. |
PVР |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
233. |
PРР |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
234. |
MDPV |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
235. |
MDPBP |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
236. |
MDPPP |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
237. |
О-2482 (Նաֆիրոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
238. |
bk-EBDB (Էուտիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
239. |
bk-MBDP (Պենտիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
240. |
bk-MBDB (Բուտիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
241. |
bk-MDEA (Էթիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
242. |
bk-MDMA (Մեթիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
243. |
bk-MМBDB (N-Մեթիլբութիլոն) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
244. |
МDAI |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
245. |
МРА |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
246. |
NBOMe-2C-I |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
247. |
α-PVP |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
248. |
Մեֆեդրոն |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
249. |
PCA |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
250. |
5-МеO-DALT |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
251. |
5-МeO-АМТ |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
252. |
5-МeО-NМТ |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
253. |
SR-18 (RCS-8, ВEM-8) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
254. |
SR-19 (BTM-4, ERIc-4, RCS-4) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
255. |
DOX |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
256. |
WIN 55,212-2 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
257. |
3,4-DMMC |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
258. |
3-F-iso-MC |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
259. |
4-EMC |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
260. |
4-FA |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
261. |
5 - MeO-DIPT |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
262. |
5-IAI |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
263. |
АКВ-48 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
264. |
PBA |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
265. |
РJА |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
266. |
N-ցիկլոհեքսիլ-MDA |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
267. |
2C-I-NBOMe |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
268. |
5F-UR-144 (XLR-11) |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
269. |
URB-754 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
270. |
APB |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
271. |
UR-144 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
272. |
AB-001 |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
273. |
5-APDB |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
274. |
6-APDB |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
275. |
DOI |
0.05-0.25 |
0.25-0.5 |
0.5 |
276. |
Բուսական զանգված (ծխախոտային խառնուրդ) կամ այլ կրիչ (մաստակ, հյութ, շպարման պարագաներ և այլն) ընդհանուր զանգվածով, որը պարունակում է սույն ցանկի 162-275-րդ կետերով նախատեսված նյութ (նյութեր) (ընդհանուր զանգվածը գնահատվում է հաստատուն չոր քաշի բերելուց հետո` մինչև +115 0C ջերմաստիճանի պայմաններում չորացնելով) |
0.25-2,5 |
2,5-50.0 |
50.0»: |
Հոդված 42. Օրենսգրքի 2-րդ հավելվածում՝
1)լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1. Ամիզիլ».
2)լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետ.
«31.1. Նիկոտին».
3)լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետ.
«37.1 Ֆենոլ».
4) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 18-րդ, 39-րդ և 40-րդ կետերը:
Հոդված 43. Օրենսգրքի 3-րդ հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 44. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մայիսի 15
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն