Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2012թ. մայիսի 30-ին

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

2 հունիսի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի 9-րդ հոդվածի:

Հաշվետվությունն ընդգրկում է 2011 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի մարտի 25-ի ՀՕ-17-Ն օրենքը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են` վերջինիս ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար, մինչև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ծրագիր) ընդունումը նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված օբյեկտները համարվում են Ծրագրի մաս:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույն ներդրումների իրականացում և խթանել արտադրողականության ու շահութաբերության բարձրացումը:

Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացը կանոնակարգելու, գնահատված արժեքները շուկայական արժեքներին համադրելի դարձնելու և պայմանագրային պարտավորությունների չկատարման համար նախատեսված պատժամիջոցները հստակեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականին ընդունվել են  հետևյալ որոշումները`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի  ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  կառավարության  2008  թվականի  փետրվարի 26-ի N 76 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 233-Ն որոշումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի  սեպտեմբերի 26-ի «Մասնավորեցման սուբյեկտների համար պետական (համայնքային) գույքի մասնավորեցման պայմանագրային պարտավորությունների գծով արտոնություններ սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի  N 625 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 694-Ն որոշումը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի  հոկտեմբերի 10-ի «Մասնավորեցվող պետական (համայնքային) և օտարվող պետական սեփականություն հանդիսացող գույքի շուկայական մեթոդով գնահատման մասին» N 786-Ն որոշումը:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական և համայնքային գույքի մասնավորեցումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 54479.9 հազ. դրամ, որից պետական գույքի դիմաց` 36203.7 հազ. դրամ:

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` 2011 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 18276.2 հազ. դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի օտարումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 173465.6 հազ. դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացման խոչընդոտներ են հանդիսացել մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը ներդրողների համար, ընկերությունների կուտակած պարտքերը և գույքի տեխնիկական անբավարար վիճակը:         

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 27  ընկերություններից 10-ը գտնվում էր լուծարման գործընթացում, որից երեք ընկերությունների` «Մետաքս»,  Մարտունու «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Արցախնավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություններում  լուծարման  գործընթացն ավարտվել է: Հաշվետու ժամանակաշրջանի դեկտեմբերի 30-ի դրությամբ լուծարման ընթացքում էին գտնվում յոթ ընկերություններ, որոնց լուծարումը նախատեսվում է ավարտել 2012 թվականին:

Լուծարման գործընթացին խոչընդոտում են լուծարվող ընկերությունների կուտակած խոշոր պարտքերը, ինչպես նաև գույքի օտարման հետ կապված դժվարությունները` պայմանավորված գույքի տեխնիկական անբավարար  վիճակով:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:

2.2.  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ

ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

2.2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ

 ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 18 ընկերություններից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցում չի իրականացվել:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 5 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 31844.5 հազ. դրամ, իսկ վաճառքի գինը` 10663.2 հազ. դրամ կամ 33.5 տոկոս:

Առանձնացված կառուցվածքային միավորներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են նախօրոք հայտնի գնորդներին` համաձայն ներկայացված հայտերի: Հաշվետու ժամանակաշրջանում նրանց կողմից մասնավորեցված գույքի դիմաց վճարվել է 11029.2 հազ. դրամ: Կառուցվածքային միավորների վաճառքի գնի և վճարված գումարների միջև եղած տարբերությունը պայմանավորված է վճարման ժամկետների խախտման համար կիրառված տույժերով:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 3 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 62000.0 հազ. դրամի չափով ներդրում և ստեղծել 31 նոր աշխատատեղ, այդ թվում` 2011 թվականին` 20000.0 հազ. դրամի չափով ներդրում:

 Նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ գնորդները մասնավորեցված օբյեկտներում հաշվետու ժամանակաշրջանում կատարել են  22839.9 հազար դրամի չափով ներդրում: Նշված ցուցանիշի գծով 2011 թվականի առաջադրանքը կատարվել է 114.2 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գույքի կազմից առանձնացված մասնավորեցված կառուցվածքային միավորների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N  2 աղյուսակում:

 

2.2.2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ

ՏՐՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 18 ընկերություններից ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են միայն 7119 ծածկագրով  Մարտակերտի «Կաթի կոմբինատ» ձեռնարկության կիսավեր շենքերը, որոնց գնահատված արժեքը կազմել է 3860.7 հազար դրամ: Օբյեկտի գնորդ «ԼԻԱ» արտադրական կոոպերատիվը ստանձնել է  մինչև 2011 թվականի վերջը կատարել 12200.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 8 աշխատատեղ: Գնորդի կողմից կատարված ներդրումները  կազմել են 12936.2 հազար  դրամ: Ստեղծված է 8 աշխատատեղ:

Նշված ցուցանիշների գծով 2011 թվականի առաջադրանքը կատարվել է համապատասխանաբար 106.0 և 100.0 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 3 աղյուսակում:

  

   2.3. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 16 «փոքր», կիսավեր և այլ օբյեկտներ:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 16 օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 57559.4 հազար դրամ, իսկ վաճառքի գինը` 18177.7 հազար  դրամ կամ 31.6 տոկոս:

 Ներդրումային պարտավորություններ ստանձնած գնորդներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 4 օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 21973.7 հազար դրամ, իսկ վաճառքի գինը` 3905.3 հազար դրամ կամ 17.8 տոկոս: Մասնավորեցված օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 56000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 9 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում`13000.0 հազար դրամի չափով ներդրում:

Հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն գնորդների ներկայացրած տվյալների, կատարվել է 13100.0 հազար դրամի չափով ներդրում: Նշված ցուցանիշի գծով պարտավորությունները կատարվել են 100.8 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին  տեղեկությունները ներկայացված են N 4 աղյուսակում:

2.3.1. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդային վաճառքի է ներկայացվել մեկ կիսավեր օբյեկտ և ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային մեկ միավոր: Հայտարարված թվով երկու աճուրդները չեն կայացել` հայտերի բացակայության պատճառով:

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդային վաճառքի են ներկայացվել նաև համայնքային սեփականություն հանդիսացող երկու օբյեկտներ, որոնք նույնպես չեն վաճառվել:

2.4. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից (այսուհետ` Նախարարություն):

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման պայմանագրերով Նախարարության վերահսկողության ներքո է գտնվել 26 գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները 2011 թվականին կազմել են 1206300.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նախատեսված է եղել ստեղծել  68 աշխատատեղ:

Նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարած ուսումնասիրությունների արդյունքով` մասնավորեցման պայմանագրերով ամրագրված ներդրումային պարտավորությունները լրիվությամբ կատարել են թվով 25 գնորդներ: Մեկ գնորդի կողմից մասնավորեցման պայմանագրերով ամրագրված 260000,0 հազար դրամի չափով ներդրումային պարտավորությունները կատարվել են թերի, որի չկատարած ներդրումները կազմել են 199600.0 հազ. դրամ: Նշված 26 գնորդների կողմից 2011 թվականի ընթացքում կատարված ներդրումները կազմել են 1330800.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից ստեղծվել է 103 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով 2011 թվականի պարտավորությունները կատարվել են համապատասխանաբար 110.3  և 151.4 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ներդրումների ծավալը 2010 թվականի նկատմամբ աճել է 715700.0 հազար դրամով  կամ ավելի քան երկու անգամ, իսկ ստեղծված աշխատատեղերի քանակը՝ 69-ով  կամ ավելի քան  երեք անգամ գերազանցել է 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

Հաշվետու ժամանակաշրջանում «Հիսունհինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար  Նախարարությունը դիմել է  դատարան՝ մասնավորեցված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու հայցով: Շուշիի նախկին երաժշտական գործիքների գործարանի կիսավեր շենքերի գնորդ «Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով մասնավորեցման պայմանագիրը լուծարվել է և օբյեկտը  վերադարձվել է պետությանը:

Հաշվետու ժամանակաշրջանի դեկտեմբերի 30-ի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները` ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են N 5 աղյուսակում:                        

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      ԱղյուսակN1  

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/հ

Ծած­կա­գիր

Ընկերության անվանումը

Պետական բաժնեմասի կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմինը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման համարը և թվագրությունը

Տեղեկություն­ներ ընթացքի մասին

  1.         1.    

7035

Մարտակերտի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմ

N 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

  1.         2.    

7036

Մարտունու «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Մարտունու շրջանի վարչակազմ

N 147

27.04.04թ.

Ավարտված է

  1.         3.    

7038

Հադրութի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 Հադրութի շրջանի վարչակազմ

N 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

  1.         4.    

7057

«Թիվ 9 համաշինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքաշինության նախարարություն

N 235

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

  1.         5.    

7076

«Արցախնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 տնտեսական զարգացման  նախարարություն

N 190

24.07.01թ.

Ավարտված է

  1.         6.    

7110

Ասկերանի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 Ասկերանի շրջանի վարչակազմ

N 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

  1.         7.    

7137

Շուշիի «Արտադրաշինարարական» և կենցա­ղային պետական ձեռնարկություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 Շուշիի շրջանի վարչակազմ

N 18

26.01.05թ.

Ընթացքի մեջ է

  1.         8.    

7013

«Մետաքս» փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման  նախարարություն

N 641-Ա

13.10.09թ.

Ավարտված է

  1.         9.    

7009

«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գոր­ծարան» փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման  նախարարություն

N 641-Ա

13.10.09թ.

Ընթացքի մեջ է

  1.      10.    

7097

«Ստոմատոլոգիա» փակ բաժնետիրական ընկերություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարարություն

N 801Ն

02.11.11թ

Ընթացքի մեջ է

 

                Ծանոթություն. լուծարման ընթացքում գտնվող թվով 7 ընկերությունների պարտքերը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 43660.2 հազար դրամ, որից պետական բյուջեի հանդեպ՝ 41326.2 հազար դրամ£

 

Աղյուսակ N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԳՈՒՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 (հազար  դրամ)

Հ/հ

 

 

 

 

 

 

 

 

Ծածկագիր

Ընկերության

անվանումը և

հասցեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

որոշման համարը և

թվագրությունը

Գնահատ­­­ված

արժեքը

Վաճառ­քի

գինը

Մուծված է

պետական բյուջե

Ներդրումների

կատարման

ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատա­տեղերի քանակը

Գնորդի անվանումը

Հայտարարված

փաստա­­­­­ցի

Հայտա­րար­ված

փաստացի

ընդամենը

այդ թվում

2011թ.

ընդամենը

այդ թվում

2011թ.

1

7000/3

«Արցախէներգո» ՓԲԸ 1042 ենթակայանին կից տա­րածք, ԼՂՀ, ք. Ստեփանա­կերտ,

Գ. Լուսավորչի փող. N 10

N 854-Ա

24.12.2010թ.

153.2

153.2

153.2

-

-

-

-

-

-

-

Ֆիզի­կական անձ

Կարինե Ավագյան

2

7009/11

«Ստեփանակերտի էլեկտրա-տեխնիկական գործարան» ՓԲԸ,ԼՂՀ, ք. Ստեփանա­կերտ, Նաբերեժնայա փող.

 3-րդ նրբ. N 35/2բ

N 853-Ա

24.12.2010թ.

10483.0

3500.0

3687.5

մինչև

30.12.2014թ.

16000.0

-

-

10

-

-

«ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

3

7009/12

«Ստեփանակերտի էլեկտրա-տեխնիկական գործարան» ՓԲԸ, ԼՂՀ, ք. Ստեփանա­կերտ, Նաբերեժնայա փող.

3-րդ նրբ. N 35/2գ

N 853-Ա

24.12.2010թ.

10228.3

3500.0

3678.5

մինչև

30.12.2013թ.

16000.0

5000.0

5009.0

9

-

-

Անհատ ձեռնակատեր

Էդվին

Ադամյան

4

7009/13

«Ստեփանակերտի էլեկտրա-տեխնիկական գործարան» ՓԲԸ,  ԼՂՀ, ք. Ստեփանա­կերտ, Նաբերեժնայա փող.

3-րդ նրբ. N 35/2դ

N 853-Ա

24.12.2010թ.

10692.0

3500.0

3500.0

մինչև

30.12.2013թ.

30000.0

15000.0

17830.9

12

-

-

«ՀՐԱՏ» ՍՊԸ

5

7061/1

Փոստի բաժանմունքի պահեստի շենք,

ԼՂՀ Հադրութի շրջան, գ. Տող

N 854-Ա

24.12.2010թ.

288.0

10.0

10.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Խորեն Կաֆյան

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

31844.5

10663.2

11029.2

 

62000.0

20000.0

22839.9

31

 

 

 

 

Աղյուսակ N 3

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 (հազար դրամ)

Հ/հ

 

 

 

 

 

Ծածկագիր

Օբյեկտի անվանումը և հասցեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

որոշման համարը և թվագրությունը

Մասնավորեցման

 ձևը

Գնահատված

արժեքը

Վաճառքի գինը

Մուծված է

պետական բյուջե

Ներդրումների

կատարման ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատե­ղերի քանակը

Գնորդի անվանումը

Հայտարարված

փաստացի

հայտա­րարված

փաստացի

ընդամենը

այդ թվում՝

2011թ.

ընդամենը

այդ թվում՝        2011թ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

 

7119

Մարտակերտի կաթի կոմբինատի կիսավեր շենքեր,

ԼՂՀ, ք. Մարտակերտ

N 854-Ա

24.12.2010թ.

Անհատույց

տրամադր­ման

3860.7

-

-

մինչև

01.12.2011թ.

12200.0

12200.0

12936.2

8

8

8

«ԼԻԱ» ԱԿ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

3860.7

-

-

 

12200.0

12200.0

12936.2

8

8

8

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 4

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ»,

ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                               (հազար դրամ)

Հ/հ

Ծածկագիր

Օբյեկտի անվանումը

 և հասցեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

որոշման համարը և թվագրությունը

Մասնավորեցման

 ձևը

Գնահատված

արժեքը

Վաճառքի

գինը

Մուծված է

պետական բյուջե

Ներդրումների

կատարման

ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատե­ղերի քանակը

Գնորդի անվանումը

Հայտարար­ված

փաստացի

Հայտա­րարված

փաստացի

ընդամենը

այդ թվում 2011թ.

ընդամենը

այդ թվում 2011թ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

6144

Հորթաբուծական համալիրի կիսավեր շենքեր N 1

ԼՂՀ Ասկերանի շրջան,

գ. Աստղաշեն

N 587-Ա

22.08.2011թ.

ՈՒղղակի վաճառք

9420.7

2068.5

2068.5

մինչև

30.12.2013թ.

20000.0

3000.0

3100.0

3

-

-

Անհատ ձեռնակատեր

Լիլիա Պետրոսյան

2

6175

Կիսավեր շենքեր,

ԼՂՀ ք. Մարտունի

N 854-Ա

24.12.2010թ.

ՈՒղղակի վաճառք

2110.1

1000.0

1045.0

 

մինչև

30.12.2011թ.

10000.0

10000.0

10000.0

-

-

-

Ֆիզիկական անձ

Գարիկ Ավագյան

3

6189

Նախկին հրաձգարան,

ԼՂՀ, ք. Շուշի,

Մ. Հախումյան փող. N 24

N 478-Ա

11.07.2011թ.

ՈՒղղակի վաճառք

8572.9

649.8

649.8

մինչև

30.12.2013թ.

11000.0

-

-

3

-

-

«Վերելք» ՓԲԸ

4

6194

Կիսավեր տարածք,

ԼՂՀ, ք. Շուշի, Հախումյան փող. N 26/1

N 478-Ա

11.07.2011թ.

ՈՒղղակի վաճառք

3349.0

852.0

852.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Վրեժ Սիմոնյան

5

6253

Նախկին դպրոցի շենք, ԼՂՀ Մարտակերտի շրջան,

գ. Վ. Հոռաթաղ

N 854-Ա

24.12.2010թ.

ՈՒղղակի վաճառք

1954.8

1954.8

1954.8

-

-

-

-

-

-

-

ֆիզիկական անձ

Նաիրա Առուստամյան

 

 

6

6252

Գյուղմթերքների մթերման կետի կիսավեր շենքեր,

ԼՂՀ, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող.

N 88-Ա

18.02.2011թ.

ՈՒղղակի վաճառք

5459.4

3420.0

3420.0

-

-

-

-

-

-

-

«Օազիս» ՍՊԸ

7

6257

Կիսավեր շենք,

ԼՂՀ, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող.

N 88-Ա

18.02.2011թ.

ՈՒղղակի վաճառք

691.7

433.0

433.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Վիոլետա Գրիգորյան

8

6260

Կիսավեր ավտոտնակ,

ԼՂՀ, ք. Մարտունի

N 400-Ա

20.06.2011թ.

ՈՒղղակի վաճառք

189.2

189.2

189.2

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Ստախոն Պետրոսյան

9

8091

Երկհարկանի շենք,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Թևոսյան փող. N 3

N 88-Ա

18.02.2011թ.

ՈՒղղակի վաճառք

14166.0

2000.0

2000.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Հրաչյա Մկրտչյան

10

8093

Տարածք,

ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Մաշտոցի փող. N 8/40

N 272-Ա

04.05.2011թ.

ՈՒղղակի վաճառք

1670.0

1670.0

1670.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Վալերի Պողոսյան

11

8094

Տարածք,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մաշտոցի փող. N 8/41

N 272-Ա

04.05.2011թ.

ՈՒղղակի վաճառք

1433.9

1433.9

1433.9

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Սերգեյ Սարգսյան

12

8095

Ավտոտնակներ,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Աբովյան փող. N 50/1

N 400-Ա

29.06.2011թ.

ՈՒղղակի վաճառք

1870.0

187.0

187.0

մինչև

01.07.2013թ.

15000.0

-

-

3

-

-

Ֆիզիկական անձ

Հրաչիկ Պողոսյան

 

13

8096

Ավտոտնակ,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ,

Ն. Ստեփանյան փող.

 N 10ա/1

N 587-Ա

22.08.2011թ.

ՈՒղղակի վաճառք

349.2

349.2

349.2

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Սերգեյ Շամիրյան

14

8097

Նախկին հրաձգարան,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ,

Պարսեղով փող. N 1/6

N 587-Ա

22.08.2011թ.

ՈՒղղակի վաճառք

4213.2

1164.0

1164.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Տիան Խաչատրյան

15

8098

Տարածք,

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Կնունյանցների փող. N 2/1

N 886-Ա

25.11.2011թ.

ՈՒղղակի վաճառք

706.3

706.3

706.3

-

-

-

-

-

-

-

«Կոմպսերվիս» ՍՊԸ

16

8099

Մեկ հարկանի շենք,

ԼՂՀ, Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

N 886-Ա

25.11.2011թ.

ՈՒղղակի վաճառք

1403.0

100.0

100.0

-

-

-

-

-

-

-

Ֆիզիկական անձ

Բորիս Շահբարյան

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

57559.4

18177.7

18222.7

 

56000.0

13000.0

13100.0

9

-

-

 

 

 

 

 

Աղյուսակ N 5

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                        (մլն դրամ)

Հ/հ

Ծածկագիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

Գնահատված

արժեքը

Վաճառքի

գինը

Մուծված է

պետ.բյուջե

Գնորդի

անվանումը

Մասնավորեցման ձևը

Ներդրումների

կատարման ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատե-

ղերի քանակը

Կառավարության

որոշումը

Պայմանագիրը

Հայտարարված

Փաստացի

Հայտարարված

Փաստացի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

I. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1

7119

Մարտակերտի կաթի կոմբինատի շենք և շինություն, ք. Մարտակերտ  Գ. Նժդեհ փող.

3.8

-

-

«ԼԻԱ» ԱԿ

անհատույց

31.12.11թ.

12.2

12.9

8

8

N 854-Ա

24.12.2010թ.

136-ԱՏ

01.04.11թ.

 

 

 

3.8

 

 

 

 

 

12.2

12.9

8

8

 

 

II. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

1

7059/1

Նախկին «Ստեփանակերտ արտադրական կոմբինատ» ՓԲԸ արտադրամաս

ք. Ստեփանակերտ, Թումանյան փող. N 80

18.3

18.3

-

ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

ուղղակի վաճառք

30.12.2011թ.

150.0

152.5

20

21

N 482

29.11.2005թ.

N 560-Ա

16.09.2011թ.

N 105-ՈՒՎ/1

23.02.2005թ.

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

18.3

18.3

-

 

 

 

150.0

152.5

20

21

 

 

III. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

1

8004

Մարտակերտի նախկին թիվ 3 դպրոցի կիսավեր շենք,

ք. Մարտակերտ, Սախարով փ.

1.9

-

-

Հայ Առաք. Սուրբ եկեղեցու Արցախի թեմ

անհատույց

31.12.11թ.

16.0

16.4

5

5

N 193

03.10. 2000թ.

 

N 09-ԱՏ

24.10.2000թ.

2

6156

Շուշիի նախկին քաղաքային շուկայի համալիրի  կիսավեր շենքեր

4.3

-

-

«Գարդման» ՓԲԸ

«Ավան» ՓԲԸ

անհատույց

31.12.11թ.

20.0

126.8

6

6

N 443

23.02.2005թ.

N 55-ԱՏ

23.02.2005թ.

3

8055

Նախկին նյութատեխնիկական բազա, ք. Մարտակերտ, Մաշտոցի փ. 1գ

9.4

-

-

Հայ Առաք. Սուրբ եկեղեցու Արցախի թեմ

անհատույց

31.12.11թ.

6.0

7.4

3

3

N 682-Ա  30.10.2009թ.

N 68 ԱՏ

02.12.2009թ.

4

8006

Շուշիի նախկին առողջարանային համալիրի կիսավեր շենք, ք. Շուշի

17.4

8.7

8.7

«ՋԱԳ»ՍՊԸ

ուղղակի վաճառք

30.06.2011թ.

222.0

469.1

12

29

N 517

22.07.2008

 

N 970

23.07.2008թ.

5

8075

Նախկին հիվանդ. կիսավեր շենք ու շին. ԼՂՀ Ասկերանի շրջ. գ. Աստղաշեն

2.0

0.6

0.6

Ֆ/Ա

Տիգրան Աբրահամյան

ուղղակի վաճառք

30.12.2011թ.

0.5

0.5

-

-

N 625-Ա

06.10.2010թ.

N 1126

18.07.2011թ.

6

4031

Նախկին «Արարատշին­տրեստի» վարչական շենք,

ԼՂՀ ք. Ստեփանակերտ,

Տ. Մեծի փ.թ.2

4.4

28.0

28.2

«Դորոժնիկ» ՍՊԸ

«Ստակ» ՓԲԸ

ուղղակի վաճառք

30.12.2011թ.

575.4

682.2

-

-

N 380-Ա  12.09.2005թ.

N 118-ՈՒՎ 04.02.2009թ.

7

8042

«Մարիամ» մանկապարտեզ,

ԼՂՀ, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փ.

8.9

--

--

Ա.Հ.Ա.Շ.Ը.

ԼՂՀ ներկ.

անհատույց

30.12.2011թ.

20.0

20.2

3

3

N 170-Ա  24.03.2009թ.

N 67-ԱՏ 28.05.2009թ.

8

8057

Նախկին «Շինարարական նորոգման տեղամաս»

ՊՓԲԸ-ի վարչական շենք և շինություններ  ք. Մարտա­կերտ, Սախարովի փ.

9.38

 

2.4

 

2.4

«Դվին» ՍՊԸ

ուղղակի վաճառք

30.12.11թ.

5.0

8.4

3

13

N 682-Ա  30.10.2009թ.

N 1012

20.11.2009թ.

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

864.9

1331.0

32

59

 

 

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

 

 

 

 

 

 

1027.1

1496.4

60

88