Ընդունված է 2010թ. սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «այլ անձանց հետ» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով.
2) 5-րդ մասի «այլ անձանց հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով.
3) 6-րդ մասի «հսկողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «տարափոխիկ» բառը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերի և» բառերով:
Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
8 հոկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն