Հոդված 1.«Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /այսուհետ`օրենք/ ամբողջ տեքստում «արդարադատության պետական վարչության պետ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «արդարադատության նախարար» բառերով:
Հոդված 2.Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետում և 5-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4.Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով.
2) 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ