Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի վերջին տողում «թեկնածուները» բառը փոխարինել «թեկնածությունները» բառով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «պատասխանատվության» բառից հետո ավելացնել «ենթարկելու առաջարկության» բառերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 131 հոդվածով՝

«Հոդված 131. Դատական մագիստրատուրայի խորհուրդը մշակում եւ հաստատում է «Դատավորի վարքագծի կանոնագիրքը:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Խորհրդի նիստերը հրավիրում եւ վարում է գերագույն դատարանի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի մեկ այլ դատավոր:

Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Գերագույն դատարանի նախագահի հրամանով նրա աշխատակազմի որեւէ անդամ նշանակվում է խորհրդի քարտուղար:»:

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                           Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ