Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխա-դրման նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:
Հոդված 2. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենսդրությունը
Օզոնային շերտը քայքայող նյութերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակում-ներն ու դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմա-նագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
օզոնային շերտ` մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը.
օզոնային շերտը քայքայող նյութեր` քիմիական նյութեր, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու ոչ բարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը մեկ տոկոսից ավելի է.
կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.
կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.
ընդհանուր չափաքանակ (քվոտա)` օզոնային շերտը քայքայող նյութերի` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունը՝ ըստ տարի-ների.
անհատական չափաքանակ (քվոտա)` յուրաքանչյուր ներմուծողին օզոնային շերտը քայքայող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն՝ ամեն տարվա համար.
առաքման թույլտվություն` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ, որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին.
հայտատու` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու նպատակով առաքման թույլտվություն ստանալու մասին լիազոր պետական մարմին հայտ ներկայացրած իրավաբանական ու ֆիզիկական անձինք.
հայտ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է ներմուծման, արտա-հանման կամ տարանցիկ փոխադրման երկրների անվանումները և տվյալներ հայտատուի և նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների մասին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
իրավասությունները
Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկի հաստատումը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը.
3) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգի հաստատումը.
4) առաքման թույլտվության տրամադրման կարգի ու ձևի հաստատումը.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանը վերաբերող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.
6) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության իրականացման ապահովումը:
Հոդված 5. Լիազոր պետական մարմնի իրավասությունները
Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմնի իրավասություններն են`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի քանակությունների հաշվառումը.
3) օզոնային շերտը քայքայող նյութերի անհատական չափաքանակների սահմանումը.
4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների տրամադրումը` ներկայացված հայտերի հիման վրա.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության մշակումը.
6) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման նկատմամբ վերահսկողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 6. Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման նկատմամբ արգելքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և ար-տահանումն այդ երկրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ փոխադրումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր:
Հոդված 7. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր
չափաքանակների սահմանման սկզբունքներն ու կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ ոչ ուշ, քան մինչև նախորդող տարվա սեպտեմբերի 30-ը:
Հոդված 8. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական
չափաքանակների սահմանման կարգը
1. Օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքա-նակով` ըստ առանձին նյութերի:
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն:
Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար հայտը մերժվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, ինչպես նաև ներմուծողին, սույն օրենքի համաձայն, տրամադրված անհատական չափաքանակի սպառման կամ թույլտվության ժամկետի ավարտման դեպքում:
3. Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր պետական մարմնին: Տեղյակ չպահելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
4. Առաքման թույլտվություն ստացած հայտատուն մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը պետական լիազոր մարմին է ներկայացնում օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն:
5. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունը հայտատուին տրամադըր-վում է պետական տուրքի անդորրագրի առկայության դեպքում:
Հոդված 9. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, արտահանումը և
տարանցիկ փոխադրումը
Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման մասին հայտատուն տեղեկատվություն է ներկայացնում լիազոր պետական մարմնին տվյալ գործարքի իրականացման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, որը ներառում է`
1) ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման մասին տվյալները.
2) ներմուծված կամ արտահանված կամ տարանցիկ փոխադրման ենթարկված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակները և իրականացված գործարքի ժամանակահատվածը.
3) արտահանման և ներմուծման երկրների անվանումները:
Գ Լ ՈՒ Խ 4
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 10. Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը
1. Հաշվառման ենթակա են`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված ընդհանուր չափաքանակները` ըստ առանձին նյութերի.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին հայտերը.
3) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի.
4) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման առաքման թույլտվությունները.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունները:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-5-րդ կետերով սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակություններն ու փաստաթղթերը հաշվառում է լիազոր պետական մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքով սահմանված պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
21 հուլիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-48