«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2014թ. մարտի 26-ին

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «տարիքի հասնելը» բառերից հետո լրացնել «, բացառու­թյամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն օրենքը չի տարածվում այն ամուսնությունների վրա, որոնց պետական գրանցման համար ներկայացված դիմումները քաղաքացիական  կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ստացվել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ̀                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

    18 ապրիլի 2014թ.

    ք.Ստեփանակերտ

    ՀՕ-13-Ն