Ընդունված է 2011թ. փետրվարի 17-ին
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը) կամ լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «շահագրգիռ» բառից առաջ լրացնել «երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի) կամ լիազորված անձի կամ» բառերով.
2) «երեխայի դիմումի» բառերը փոխարինել «իր դիմումի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 մարտի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-2-Ն