«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2003 թվականի  նոյեմբերի  26-ի  ՀՕ-76 օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «թափուր պաշտոնի» բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնի» բառերը:

                                                                                                                                                       

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայողը դասային աստիճանը ստանալուց հետո երեք տարի անընդմեջ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն, ներառյալ` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:

  Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու և քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակվելու միջև ընկած ժամանակահատվածը գերազանցել է մեկ ամիսը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «2014» թիվը փոխարինել «2018» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 111-րդ  մասի հինգերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից  և  դրանից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած  բնագավառներում ստուգելու համար:»:  

    

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

  • 41-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ և 43-րդ մասերով.

«42. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել սույն օրենքի 122-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:

  1. 43. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաթղթային ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:»:

 

Հոդված 7.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթը տարածվում է նաև 2014 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    18 մարտի 2014թ.

    ք.Ստեփանակերտ

    ՀՕ-5-Ն