«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                          Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:  

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ», «ժդ», «ժե» կետերը, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.»:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությունը «նախարարության,», «նախարարին,» և «նախարարը,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,», «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը,» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.».

2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «իսկ» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.»:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում և 31-րդ հոդվածի 2-րդ մասում «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «նախարարության,» և «նախարարը,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը,» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում 3-րդ մասի առաջին պարբերության «իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերը, իսկ «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի,» բառերից առաջ` «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերը։

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «նախարարության,» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-112-Ն