Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասում «քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-100-Ն