Ընդունված է 2012 թվականի
մարտի 29-ին
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայությանկրտսեր պաշտոնների» բառերը.
2) 2-րդ և 3-րդ մասերից հանել «և կրտսեր» բառերը.
3) 7-րդ մասի «գ» կետից հանել «(մասնագիտական հարցեր)» բառերը, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ մաս.
«111. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիականծառայության խորհրդի սահմանած կարգով առնվազն երեք ամիսը մեկ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը` քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության.
բ) քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:
Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել հաջորդ թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:
Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիներից գանձվում է վճար, որի չափը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».
5) 12-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «և քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ մաս.
«41. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո քաղաքացիական ծառայության խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաև հավաստագիր ունեցող անձի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների, ինչպես նաև կրտսեր պաշտոնների ատեստավորման հանձնաժողովների համար:»:
Հոդված 7. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից համապատասխան մարմինները կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություններ չեն հրապարակում: Հայտարարված մրցույթներն անցկացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:
3. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար առաջին թեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ ամսվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
14 ապրիլի 2012թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-12-Ն |