«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2010թ. փետրվարի 17-ին


        Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը, «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրությամբ և» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետում «օրենքներով» բառից առաջ լրացնել «Սահմանադրությամբ և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրության,» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

          1)5-րդ մասի երկրորդ պարբերության « և  ոչ ուշ, քան հինգ տարի» բառերը հանել.

     2) 6-րդ մասում «1-ին կետի «բ», «գ»»  բառերը փոխարինել  «1-ին կետի «բ», «գ», «գ2»» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետում  «սահմանադրական օրենքների» բառերը փոխարինել «Սահմանադրության» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «խստագույնս պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «Սահմանադրությունը և» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի վերջին պարբերության «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել  «1-ին կետի «բ», «գ», «գ1», «գ2»» բառերով:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի առաջին պարբերության «բ» կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի առաջին պարբերության «դ» կետով նախատեսված որոշումը:»:

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրության,» բառը:

 

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրությանը և» բառերը:

 

 Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում`

 1)1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը  մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.».

  2)1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ2» կետով.

«գ2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.»:

 

Հոդված  14. Օրենքի  34-րդ հոդվածի  3-րդ մասից  հանել «մեկ անգամ` չորս տարի  ժամկետով»  բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը  մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ  տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը  կիրառելու դեպքերում.»:

 

Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

       12 մարտի 2010թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-10-Ն