«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 29-ին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 նոյեմբերի 2003 թվականի, ՀՕ-76, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում և 58-րդ հոդվածի 1-ին մասում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:

 

 Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը:»:

 

 Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «օրենքի» բառից հետո լրացնել «9-րդ» բառով.

2) 2-րդ մասի «2009» թիվը փոխարինել «2014» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համագործակցելով համապատասխան մարմինների հետ:

2. Յուրաքանչյուր  քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողներին վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:».

2) 4-րդ մասից հետո ավելացնել հետևյալ խմբագրությամբ 41 -րդ և 42 -րդ մասեր.

«41. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերով:

42. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

           ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

          30 դեկտեմբերի 2008թ.

          ք.Ստեփանակերտ

          ՀՕ-90-Ն