Ընդունված է 2007թ. մայիսի 30-ին
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-76, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածում «կարգավորվում» բառը փոխարինել «սահմանվում» բառով, իսկ «սկզբունքների,» բառը փոխարինել «սկզբունքները և կարգավորվում են» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «դ» կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) մասնագիտական աշխատանքային ստաժ` ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» կետի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի`
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական ծառա-յության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողին շնորհում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:».
բ) երկրորդ պարբերությունը «աստիճան» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի,» բառերով.
գ) երրորդ պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի,» բառերով, իսկ «ավարտից հետո» բառերից հետո` «` երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժէ» և «ի» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:».
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետից հանել «և փորձի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի չորրորդ պարբերությունը «միանշանակ» բառից հետո լրացնել «ճիշտ» բառով.
2) 8-րդ մասի երկրորդ պարբերության «անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ» բառերը փոխարինել «անձնագրի դրույթների շրջանակներում» բառերով.
3) 91-րդ մասի երկրորդ պարբերությունը «ճիշտ» բառից հետո լրացնել «կամ մասնակիորեն ճիշտ» բառերով.
4) 11-րդ մասը առաջին պարբերությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող անձի (մարմնի) որոշմամբ մրցույթը հա-մարվում է չկայացած, եթե`
ա) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
բ) մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին):
Սույն պարբերության «ա» կետով նախատեսված դեպքում անցկացվում է նոր մրցույթ, իսկ «բ» կետով նախատեսված դեպքում` կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդուն-վում, և այն անցկացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` ընդհանուր հիմունքներով:
Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդ-վածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով և անցկացվում է նոր մրցույթ:
Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.
«Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատարած աշխատանքների մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու, ծառայողական քննությունների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համաձայնեցնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,» բառերով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`».
2) 1-ին մասի «ա» կետի`
ա) «ծառայողի կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչև վեց ամիս ժամկետով» բառերը փոխարինել «ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից» բառերով.
բ) «17-րդ հոդվածի 3-րդ» բառերը փոխարինել «20-րդ հոդվածի 5-րդ» բառերով.
գ) «գործուղման» բառը հանել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին պարբերության «, կամ քաղաքացիական ծառայողի ցանկությամբ» բառերը հանել.
2) 12-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 12-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները հանել.
4) 14-րդ և 15-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 101-րդ կետերով սահմանված կարգով, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են քաղաքա-ցիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝
ա) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
Սույն կետով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, շրջվարչա-կազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասեր.
«6. Սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
7. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի «բ» կետը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում 1-ին մասի «ը» կետի «քաղաքացիական ծառայու-թյան խորհրդի կողմից հաստատված բառերը» հանել:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում 1-ին մասի «բ» կետի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:
Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում` մեկ աստիճանով:».
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:»:
Հոդված 15. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.
«գ1) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.».
2) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.».
3) 1-ին մասի «դ1» և «ժե» կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» և «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:»:
Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և (կամ) «դ» կամ «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հունիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-42