«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2007թ. ապրիլի 25-ին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքի (27 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-76, այսուհետ` օրենք) 24-րդ հոդ-վածի 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) թույլ տալ քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, կրոնական միավորումների շահերի համար.»:

 

Հոդած 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ հոդվածով.

 

«Հոդված 59. Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակից բխող առանձնահատկությունների կարգավորումը

 

Մինչեւ  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  Սահմանադրության 79-րդ  հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուժի մեջ մտնելը՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր մշտական հիմունքներով չեն աշխատում Ազգային ժողովում:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

1 հունիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-37