«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 20-ին

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­­րապե-տու­թյան օրեն­­­քը (27 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-76, այսուհետ՝ օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 121-րդ և 122-րդ հոդվածներով.

 

«Հոդված 121. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կար-գով կամ մրցույթով:

 

Հոդված 122. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային  կարգով զբաղեցնելու դեպքերը

 

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչ-պես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշ-տոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժա-մանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է քաղաքացիական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի  3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն.

գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

2. Մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցո-ղությամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճա-ժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը  ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի «դեպքում» բառը փոխարինել «և սույն օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում» բառե-րով:

 

Հոդված 3. Օրենքի  14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 122-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում սույն օրենքի 122 -րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:»:

 

Հոդված 5. Օրենքի  29-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ուղեկցվում են» բառերից հետո լրացնել «հա­մապատասխան մարմնի վերա-կազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (ան­վա­նափոխությամբ) պայմանավոր-ված» բառերով.

2) 2-րդ մասի «պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղա-քացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները» բառերը փոխարինել «պաշտոններն զբաղեցվում են ան-վանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում» բառերով.

3) 2-րդ  մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատա-րելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:»:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.

«իբ) սույն օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:»:

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ`                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

       30 դեկտեմբերի 2006 թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ - 326